Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Դիպլոմային աշխատանք՝ ըստ Էյզենշտեյնի և, անշուշտ, Փարիզում

02.13.2020


Արդեն երկու օր է (փետրվարի 12-ին և 13-ին), որ Փարիզում, ֆրանսիացի հանդիսատեսներին իրենց դիպլոմային աշխատանքն են ներկայացնում Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտի ուսանողները: Այս յուրահատուկ և շատ հարուստ փորձի խոստմամբ միջոցառումն իրականացվում է Ֆրանսիայում «Ռուսական զեզոններ» նախագծի շրջանակներում: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

Ներկայացումը կոչվում է «Ատրակցիոնների մոնտաժ»: Այն ցուցադրվում է ժամանակակից արվեստի «Պոմպիդու-Մեց կենտրոնի թանգարանում, որտեղ ընթանում է «Էքստատիկական աչք: Սերգեյ Էյզենշտեյն, կինոռեժիսորը արվեստների խաչմերուկում» ցուցահանդեսը:

Ֆրանսիայի մայրաքաղաքում Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտի դասախոս, ռեժիսոր Վլադիմիր Պանկովի ուսանողների կողմից ներկայացվող բեմադրության մեջ զբաղված են ոչ միայն ռուսաստանցի երիտասարդ արտիստները: Նրանց հետ բեմում հանդես են գալիս նաև ֆրանսիական «Վիռ» թատրոնի դերասանները: Ներկայացումը պատրաստելու համատեղ փորձերը նրանք միասին սկսել են 2019թ.-ի վերջերին, նախ՝ Մոսկվայում, ապա՝ տեղափոխվել են Նորմանդիա:

«Ատրակցիոնների մոնտաժ»-ը ռուսական կինեմատոգրաֆիայի հանճարեղ պիոներ Սերգեյ Էյզենշտեյնի մասին է: Դրա համար գրական հիմք է հանդիսացել Ալեքսանդր Օստրովսկու «Ցանկացած իմաստունի համար բավական է պարզությունը» պիեսը:

Այս ստեղծագործությունը ժամանակին բեմադրել է նաև երիտասարդ Էյզենշտեյնը: 1923թ.-ին նա Օստրովսկու դասական կատակերգությունը վերածել է այսպես կոչված «ատրակցիոնների մոնտաժի»:

«Ատրակցիոնների մոնտաժ» արտահայտությունը հորինել է ինքը Էյզենշտեյնը: Նա «ատրակցիոն» է անվանում այն ամենը, որ կարող է հանդիսատեսին փոխանցել ուժեղ «զգայական ներգործություն», իսկ «մոնտաժը» դա տարբեր տարրերի՝ «ատրակցիոնների» համակցում է, որոնք ընտրվում են կամայականորեն, սակայն ենթարկվում են ստեղծագործության թեմայի զարգացմանը:

Վլադիմիր Պանկովը ներկայացումը ստեղծել է սաունդրամայի ժանրով և կառուցել է Սերգեյ Էյզենշտեյնի՝ 20-րդ դարասկզբին հորինած կանոններով:

«Ատրակցիոնների մոնտաժ»-ը ուսանողների դիպլոմային աշխատանքի պարագայում նշանակում է բեմական տարբեր տեխնիկաների կիրառում, խաղ թատերական արվեստի ամենատարբեր ժանրերով և ուղղություններով:





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 750 անգամ