Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հրաժեշտ արտիստին

12.03.2013

Մոսկվայի Վախտանգովի անվան թատրոնում ավարտվեց 2013թ.- նոյեմբերի 30 ին իր մահկանացուն կնքած ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Յուրի Յակովլևի հետ հրաժեշտի արարողությունը :

Սիրելի արտիստին հրաժեշտ տալու ցանկությունը հազարավոր մարդկանց էր հավաքել այդ նշանավոր թատրոնի մոտ ու մեծ դահլիճում, որտեղ դրված էր հանգուցյալի աճյունը: Միմյանց փոխարինելով պատվո պահակ էին կանգնում հայտնի բեմադրիչներ ու դերասաններ:

Արարողությունն ավարտելուց առաջ դահլիճի բեմահարթակին հավաքվեցին Վախտանգովի թատերախմբի անդամները և դահլիճը հոտնկայս ծափահարեց:

Դերասանի աճյունին ուղեկցող թափորը թատրոնի մոտից շարժվեց դեպի Նովոդևիչի գերեզմանոց: Մարդիկ սիրելի արտիստին հրաժեշտ էին տալիս ծափահարություններով և «բռավո» բացականչություններով:

Ռեժիսոր Անդրեյ Ժիտինկինը «РИА Новости » գործակալությանը պատմել է, թե ինչպես է ինքը Յակովլևի մասնակցությամբ բեմադրել Նիլ Սայմոնի «Ուրախ տղաները»՝ Վախթանգովի թատրոնում:

«Այդ ներկայացումը ծեր դերասանի հեռանալու մասին է: Ես սկզբում Յուրի Վասիլևիչին ասացի, որ գուցե Դուք չե՞ք ցանկանա խաղալ հանգչող դերասանի դեր: Նա ինձ ընդիմացավ. «Դա հետաքրքիր է, քանի որ այն ոչ թե պարզապես արտիստի հանգչել է, այլ՝ հանճարի »: Եվ այդ ներկայացումը Յակովլևի կատարմամբ գրեթե 10 տարի խաղացվեց Վախթանգովի բեմին: Յուրի Վասիլևիչը իրոք իմպրովիզացիայի հանճար էր: Ամենից հետաքրքիրը տեղի էր ունենում կուլիսներում: Ամեն անգամ նա բերում էր նոր մտահղացումներ, գաղափարներ, մտքեր և յուրաքանչյուր ներկայացում խաղում էր ինչպես վերջին անգամ: Ես չեմ կարող բառերով փոխանցել, թե դա հանդիսատեսների առջև ինչպիսի հաջողություն էր: Նրանով հիանում էին, նրան աստվածացնում էին: Նրա նկարներով ներկայացման ծրագրերերը ուղղակի փախցնում էին միմյանցից և ամեն նոր ներկայացման ժամանակ կրկին նոր խմբաքանակ էինք տպագրում: Այդպես էին սիրում Յուրի Յակովլևին և այդպես կհիշեն նրան ընդմիշտ՝ և ընկերները, և բարեկամները, և հանդիսատեսները »,- ասել է Ժիտինկինը:
    Դիտվել է 1167 անգամ