Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կայացավ «Սիրո կամուրջ»-ի պրեմիերան

12.06.2013

Կայացավ «Սիրո կամուրջ»-ի պրեմիերան

Երևանում կայացել է «Սիրո կամուրջ» մյուզիքլի պրեմիերան` նվիրված Սայաթ-Նովայի 300-ամյակին:

Ներկայացումը պատմություն է մի խումբ երիտասարդների մասին, ովքեր, թեև տարբեր կերպ են նայում շատ երևույթների, սակայն, միաժամանակ, ունեն կամք ու վճռականություն և բոլորն էլ գիտեն, որ իրենց նպատակը մեկն է՝ հաղթանակը:

Մյուզիքլի բեմադրությունը իրականացրել են Հակոբ Պարոնյանի անվան թատրոնն ու «Արթթիմ » ընկերությունը:

Բեմադրության ռեժիսորն է Վահան Բադալյանը, խորեոգրաֆը` Վալերի Արխիպովը, բեմանկարիչը`Դավիթ Մինասյանը: Երաժշտության հեղինակներն են Արմեն Մարտիրոսյանը, Արա Թորոսյանը, Քրիստ Մանարյանը և Էմմա Ասատրյանը: Խոսքերի հեղինակներն են Էմմա Ասատրյանը, Անիտա Հախվերդյանը, Գրիգոր Կոկչյանը, Քրիստ Մանարյանը:

Ներկայացման պրեմիերային ներկա էր հանրապետության առաջին տիկին Ռիտա Սարգսյանը:

Ավելացնենք, որ նախագիծը հովանավորել է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը, որն այդ նպատակի համար հատկացրել է 200 մլն դրամ:
    Դիտվել է 1725 անգամ