Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Օպերային ու բալետային ներկայացումներ` ձիարշավարանում

07.16.2020

Այսօր, հուլիսի 17-ին, Հռոմի օպերային թատրոնը Ջուզեպե Վերդիի «Ռիգոլետո» ստեղծագործությամբ մեկնարկում է իր գործունեության ամառային սեզոնը։ Պրեմիերային կմասնակցի նաև Իտալիայի նախագահ Սերջո Մատտարելին, օրենսդիր մարմնի ներկայացուցիչներ, կառավարության անդամներ, Հռոմի քաղաքագլուխ Վիրջինիա Ռոջին, տարբեր երկրների դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»֊ին։

Մայրաքաղաքի գլխավոր օպերան կորոնավիրուսի պատճառով եկող ՝ 2021 թվական տեղափոխած ծրագրերի փոխարեն կազմել է այլընտրանքային տարբերակ, որի մասին նշելով հաստատության տնօրեն Կառլո Ֆուորտեսը ընդգծել է, որ այլընտրանքային ծրագիրը կապված է ամառային սեզոնի հետ, որ «ընդգրկում է 20 երեկո»։ Նա նշել է, որ իրենք հանդիսատեսներին առաջարկում են բեմական օպերաներ, բալետ։

Հռոմի օպերայի ամառային սեզոնը տեղի կունենա «Չիրկո Մասսիմո․ ձիարշավարանում։ Այսպիսի տարածքում օպերան հանդես է գալու առաջին անգամ։ Նշենք, որ սովորաբար այս թատրոնի ամառային թատերաշրջանները կայանում են «Կարակալայի թերմ» հնագույն բաղնիքների համակարգի տարածքում։

ձիարշավարանի ընտրությունը բխում է արտիստների անվտանգության ապահովման պահանջներից, երգչախմբի և դերասանների միջև պահանջված սոցիալական հեռավորությունը պաշտպանելու անհրաժեշտությունից և այլն։

«Ռիգոլետո» օպերան ներկայացված է ժամանակակից ոգով։ Այն բեմադրված է ձիարշավարանի տարածության յուրահատկությունները հաշվի առնելով։ Զգալի է նաև իննովացիոն տեխնոլոգիաների կրառման ծավալները։ Բեմի վրա տեղադրված են մեծ էկրաններ, որոնք կկիրառվեն բեմադրությունը լրացուցիչ դեկորացիաներով համալրելու համար։ Ասենք, որ բեմական ձևավորման մեջ ռեժիսոր Դամիանո Միքիելետոն օգտագործել է անգամ ավտոմեքենա։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 626 անգամ