Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ավտոկայանատեղիում ընթացող օպերան...

09.23.2020

Անգլիական ազգային օպերան յուրացնում է բաց տարածություններ: Լոնդոնի Կոլիզեումի բեմի փոխարեն այն բեմադրություններ է ներկայացնում ավտոկայանատեղիի հարթակում: Հիմա Պուչինիի «Բոհեմը» կրճատվել է և հասցվել 90 րոպեի, որը կարելի է դիտել առանց մեքենայից դուրս գալու: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

Թատրոնի գեղարվեստական ղեկավար Աննիլիզա Միքսիմմոնը տեղեկացրել է, որ ավտոկայանատեղիում ընթացող օպերան կարելի է ունկնդրել հանդիսատեսի համար անվտանգ միջավայր ունեցող մեքենայի մեջ՝ ռադիոյով: Նա նշել է, որ այս ներկայացումն ինքն անվանել է «Բոհեմի վերապրում» : Ըստ նրա, դա ժամանակակից մի տարբերակ է կենդանի նվագախմբով, երգիչներով, պարողներով, զանգակներով, սուլիչներով և «խելագար հագուստներով»:

«Մեքենայի մեջ» ձևաչափով ներկայացումներ դիտելը հանդիսատեսներին հնարավորություն է տալիս գտնվել անվտանգ հեռավորության վրա: Ի տարբերություն 2 հազար տեղանոց դահլիճի, այստեղ կորոնավիրուսով վարակվելու ռիսկերը ձգտում են զրոյի:

Անգլիական ազգային օպերան պլանավորում է մոտ ժամանակներս յուրացնել հանդիսատեսի հետ հաղորդակցման նոր միջոցներ և հանդես գալ ոչ միայն Լոնդոնի բաց հարթակներում, այլև այնպիսի քաղաքներում, որոնցում, ընդհանրապես, օպերային թատրոններ չկան:





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 647 անգամ