Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Թե ինչ է լինում, երբ նոր նշանակման մասին հայտարարում ես մինչև ձևակերպումը

01.14.2021


Ռուսաստանի Նովոսիբիրսկ քաղաքի հայտնի օպերայի և բալետի թատրոնը լուծարել է իր աշխատանքային պայմանագիրը պրիմա պարուհի Նինո Անանիշվիլի հետ, որը 2021թ․֊ի հունվարից պետք է դառնար թատրոնի բալետային խմբի ղեկավարը։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։

Թատրոնի ղեկավար Վլադիմիր Կեխմանը այդ քայլին գնացել է հիմնվելով արտիստուհու վերջերս տված այն հարցազրույցի վրա, որտեղ նա, դեռ մինչև գործնական բոլոր փաստաթղթերի ձևակերպման ավարտը, տեղեկացնում է, որ Նովոսիբիրսկի թատրոնի բալետը ղեկավարելու է ինքը՝ պահպանելով Թբիլիսիի օպերայի և բալետի թատրոնի ղեկավարի պաշտոնը, որը նա ստանձնել է 2004թ․֊ին։

«Թատրոնի ղեկավարությունը կարծում է, որ հրապարակել ղեկավարի անունը մինչև նրան կոլեկտիվին ներկայացնելը, ծայրահեղ անհարգալից վերաբերմունք է այդ կոլեկտիվի նկատմամբ»,֊ այդ մասին նշված է թատրոնի պաշտոնական հայտարարության մեջ։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 568 անգամ