Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Սպասվում է Թատրոնի միջազգային օրվա անսովոր տոնական արարողություն․․․

03.26.2021

Թատրոնի միջազգային օրը՝, մարտի 27-ը, Մոսկվայի Պուշկինի անվան թատրոնը կնշի Եվրոպային ամեմենաբարձր «Դաշնություն» աշտարակի՝ «PANORAMA360» դիտահարթակում՝ իր նոր «Оffис» բեմադրության ցուցադրությամբ։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։

Ինչ կպատահի, եթե մի կետում հավաքվեն շեֆի հետ տեսակցության սպասող 5 տղամարդ և կին։ Նրանք սուրճ են ըմպում, ծխում, հարաբերություններ պարզում։

Նրանցից յուրաքանչյուրը նախօրոք մշակել է իր վարքագիծը, սակայն ստիպված է դրանից շեղվել և իմանալ շատ նոր բաներ իր և գործընկերների մասին։

Բեմադրության մեջ վարպետորեն ցուցադրվում են գրասենյակային կյանքի բոլոր երանգները՝ հագեցած կատակերգությամբ և դրամայով, իսկ բոլոր պատմություններն ավարտվում են մենախոսություն֊խոստովանություններով, որտեղ «սպիտակ օձիքները» խոստովանում են այն մասին, որ միայնակ են և չունեն որևէ բանի մասին սեփական կարծիք, որ նրանք մշտապես խաբում են ուրիշներին և իրենք իրենց։

«Մեր հանդիսատեսներին սպասում է Թատրոնի օրվա անսովոր տոնական արարողություն։ Մենք համարձակվել ենք փորձ կատարել և առաջին անգամ բեմադրությունը տեղափոխել ենք Մոսկվայի գրասենյակային կյանքի սրտի մեջ և գրոհել ենք ռեկորդային մակարդակ․․․»,֊ նշել են ներկայացման հեղինակները։

Այս յուրահատուկ բեմադրության կազմակերպիչները նշել են, որ բոլոր մասնակիցներին առաջարկվելու է անսպառ քանակով պաղպաղակ և շոկոլադ։ Բացի այդ կանցկացվեն դերասանական վարպետության դասեր, կցուցադրվի թատերական լուսանկարչության ցուցահանդես։




Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: 


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 917 անգամ