Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Բրիտանական թատրոնների շեքսպիրյան պիեսները ցուցադրվում են գործակալությունում

12.26.2013

«РИА Новости» լրատվական գործակալության Մոսկվայի կենտրոնի Մեծ դահլիճում շարունակվում են Վիլյամ Շեքսպիրի Լոնդոնի Թագավորական ազգային թատրոնում բեմականացված և տեսագրված ստեղծագործությունների ներկայացումների ցուցադրությունները և տրանսլացիաները, հաղորդում է «РИА Новости»-ն:

Անգլիացի մեծ դրամատուրգ Վիլյամ Շեքսպիրի 450 ամյակին նվիրված և «РИА-Арт» նախագծի շրջանակներում իրականացված հերթական միջոցառման ժամանակ, որը տեղի կունենա այսօր, կցուցադրվի «Մաքբեթ» ողբերգությունը:

Ավելի վաղ մոսկվացի հանդիսատեսները հնարավորություն են ունեցել նույն ձևաչափով դիտելու Թագավորական թատրոնում բեմադրված «Օթելլո» և «Համլետ» ողբերգությունների տեսագրությունները:

Այս յուրահատուկ թատերական փառատոնը կազմակերպվել է այնպես, որ ցուցադրությունների շրջանակներում հանդիսատեսներին կներկայացվեն առավել հայտնի բրիտանական թատրոնների շեքսպիրյան պիեսների բեմականացումների տեսագրությունները:

Փառատոնի ծրագրում ընդգրկված են այնպիսի ներկայացումներ, որոնք տրամադրել են «National Theatre Live»-ը, «Globe on Screen »-ը, «Live from Stratford-upon-Avon»-ը:
    Դիտվել է 1191 անգամ