Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մետերլինկի 160֊ամյակը՝ «Կապույտ թռչունի» համապատկերում

11.23.2022


Այսօր, նոյեմբերի 23֊ին, Մոսկվայի գեղարվեստական ակադեմիկան թատրոնի (МХАТ) թանգարանի Կանաչ սրահում կբացվի «Կապույտ թռչուն։ Հիշողությունների երկիր» խորագրով ցուցահանդեսը՝ նվիրված դրամատուրգ Մորիս Մետերլինկի 160֊ամյակին։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «oteatre.info»֊ին;

Մոսկովյան այս թատրոնի համար «Կապույտ թռչունը․ առանձնահատուկ տեղ է գրավում։ Մորիս Մետերլինկը այս ստեղծագործությունը բեմադրելու առաջին իրավունքը տվել է Գեղարվեստական թատրոնին։ Պիեսի վրա, 1906թ․֊ին սկսել են աշխատել Ստանիսլավսկին, Լեոպոլդ Սուլերժիցկին և նկարիչ Վլադիմիր Եգորովը։ Նրանք մտածել են, որ բեմադրության ձևավորման համար պետք է օգտագործեն սև թավիշ, որը հնարավորություն է տալիս բեմի վրա իրականացնել ֆանտաստիկ վերակերպավորումներ։ Հնարքները իրականացնում էին հանդիսատեսի համար անտեսանելի՝ (գլխադիր, ձեռնոցներ, սև հագուստներ հագած արտիստները) oգտագործելով գաղտնի հորերը, գրպանները, բեմի «ծրարները» և լուսային պարտիտուրը՝ գունավոր ճառագայթներ, տարբեր տիպի լուսարձակներ, «լողացող», բծավոր, «թափառող» լուսավորություն։

«Կապույտ թռչունը» իր պատմության ընթացքում ունեցել է մի քանի խմբագրում, հանվել է բեմից, կրկին վերադարձվել, իսկ 1990֊ական թթ․֊երին խաղացվել ավելի քան 4500 անգամ։ Գեղարվեստական թատրոնի բաժանումից հետո (Մ․ Գորկու անվան МХАТ֊ի և Ա․ Չեխովի անվան МХТ֊ի) «Կապույտ թռչունը» շարունակել է ցուցադրվել МХАТ֊ում, որն էլ հերթական նոր տարբերակը հանդիսատեսին է նաերկայացրել 2019թ․֊ին։

Մետերլինկյան պատումի բեմական կյանքը ներկայացնող ցուցադրանքում տեղ են գտել բազմաթիվ էսքիզներ, հագուստներ, լուսանկարներ, МХАТ֊ի դպրոց֊ստուդիայի ուսանողների կողմից վերականգնված նախորդ բոլոր 5 բեմադրությունների մանրակերտերը, ինչպես նաև կապույտ թռչուններ, որոնք պատրաստել են Կոնստանտին Խաբիենսկու հիմնադրամի հովանավորյալները։





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 326 անգամ