Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Պատգամավորն առաջարկել է կրճատել արևմտյան երաժշտության հեռարձակումը

12.02.2022


Ռուսաստանի օրենսդիր մարմնում հնչում են կարծիքներ, որ երկրի ռադիոկայանները պետք է կրճատեն արևմտյան երաժշտության հեռարձակումները։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «ria.ru․֊ին։

Այսպես, Պետդումայի պատգամավոր Ելենա Դրապեկոն մեկնաբանելով Ռուսաստանի վարչական տարածքներից մեկի՝ Կուրգանի նահանգապետ Վադիմ Շումկովի խոսքերն այն մասին, որ ռուսաստանյան երիտասարդությունը թերագնահատում է սեփական մշակույթը և ավանդույթները՝ դրա հետ միասին հրապուրվելով արևմտյանով, նշել է, որ ի օգուտ ռուսաստանցի կատարողների պետք է կրճատել արևմտյան երաժշտության ծավալը ռադիոյում՝։

Պատգամավորը նաև ասել է, որ ինքը չի համարում արևմտյան երաժշտությունը դեպրեսիվ և, որ այն կարող է տարբեր լինել։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 384 անգամ