Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ըստ Պոլունինի, «Սպարտակ»֊ի բարձրության նոր բալետ Ռուսաստանում դեռ չի ստեղծվել

12.06.2022


Իր կրծքին ՌԴ նախագահ Պուտինի դիմապատկերը դաջած ռուսաստանցի հայտնի պարող Սերգեյ Պոլունինը հայտարարել է, որ Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետի ստեղծումից հետո «ոչ քիչ տարիներ են անցել, բայց նման բարձրության որևէ նոր բան առայժմ չի ստեղծվել»։ Նա կարծիք է հայտնել, որ պետք է գտնել «նոր իսկական տաղանդներ, պետք է ստեղծեն ինչ֊որ գեղեցիկ նորը»։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «ria.ru․֊ին։

Ըստ Պոլունինի, Ռուսաստանը պետք է ճիշտ տաղանդների ընտրություն կատարի, որպեսզի նրանք չհեռանան երկրից։

«Ռուսաստանում տաղանդներ կան, նրանց պետք է գտնել կարողանալ։ Դա կետային աշխատանք է»,֊ «Դանթե» բալետին նվիրված օրերս կայացած մամլո ասուլիսում նշել է Պոլունինը և ավելացրել, որ Ռուսաստանում ճիշտ չեն ընտրում տաղանդներին և, որ դրա համար պետությունը պետք է աջակցի իրական տաղանդներին ընտրելու և նրանց պետական միջոցների հաշվին օժանդակելու գործում, որպեսզի նրանք չհեռանան երկրից։

Նա նաև բարձր է գնահատել ռուսական մշակույթի դերն ամբողջ աշխարհում և նշել, որ ռուսական մշակույթը և, մասնավորապես դասական բալետը, չեղարկելն անհնար է, քանի որ Չայկովսկին, Ռախմանինովը, Պրոկոֆևը կազմում են համաշխարհային խաղացանկի հիմքը։

Բայց և այնպես, նշել է բալետի ռուսաստանցի պարողը «չի կարելի հավերժ ապրել այդ գլուխգործոցների հաշվին, անհրաժեշտ է ստեղծել բարձր մակարդակի նոր ստեղծագործություններ»։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 393 անգամ