Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

ԱՄԷ֊ի կանանց առաջին սիմֆոնիկ նվագախումբը և կոմպոզիտոր AR Rahman֊ը

12.19.2022


Արաբական Միացյալ Էմիրություններում (ԱՄԷ) ստեղծվել է այդ երկրի պատմության մեջ առաջին կանանց սիմֆոնիկ նվագախումբը, որը ստացել է «Ֆիրդաուս» անունը։ Այն ղեկավարում է հնդիկ կոմպոզիտոր, «Միլիոնատերը ետնախորշերից» հայտնի ֆիլմի երաժշտության հեղինակ, «Օսկար»֊ի մրցանակակիր Ալլա Ռաքհա Ռահմանը (AR Rahman)։ Այդ մասին «The National» պարբերականի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «tass.ru»֊ին։

«Մենք ցանկանում ենք մարդկանց ներշնչել և փոխանցել սեր և երջանկություն ամեն մի տուն, յուրաքանչյուր հանդիսատեսի,, հատկապես երիտասարդ մարդկանց»,֊ հայտարարել է նվագախմբի դիրիժոր Մանիկու Վուդմանը։

Նվագախմբում ընդգրկված են 20 երկիր ներկայացնող 50 կին֊երաժիշտներ։

«Ֆիրդաուսի» առաջին համերգը նախատեսված է դեկտեմբերի 22֊ին՝ առցանց ռեժիմով։ Ծրագրում ընդգրկված են մերձավորարևելյան մեղեդիներ, բալլադներ, ֆլամենկո ոճի կոմպոզիցիաներ, սիմֆոնիկ գործեր։

Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Մուհամմեդ բեն Զաիդ Նախայանը բազմիցս հայտարարել է, որ ձգտում է բարձրացնել կանանց դերը հասարակական կյանքի բոլոր ոլորտներում։ Պարսից ծոցի երկրները՝ Բահրեյնը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Քաթարը, Քուվեյթը, Օմանը, և Սաուդյան Արաբիան դեկտեմբերի 14֊ին պայմանավորվել են այդ ուղղությամբ համագործակցել միմյանց հետ։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 264 անգամ