Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Չեխովի անվան միջազգային թատերական փառատոնն ունի նոր ղեկավարություն

12.26.2022

Ռուսաստանում անցկացվող Չեխովի անվան թատերական միջազգային փառատոնի նախագահի պաշտոնը կստանձնի Միխայիլ Շվիդկոյը, իսկ գլխավոր տնօրենը՝ Կարինա Ծատուրովան։ Այդ մասին փառատոնի մամլո ծառայության տարածած տեղեկատվությունը փոխանցում է «Թագլուրը»՝ հղում անելով «ՏԱՍՍ»․֊ին։

Այդ որոշումը ընդունվել է հեղինակավոր թատերական միջոցառման հիմնադիր Վալերի Շադրինի հոգևոր կտակի համաձայն, որը կյանքից հեռացել է 2022թ․֊ին։

Միխայիլ Շվիդկոյը արվեստագիտության դոկտոր է, եղել է Համառուսաստանյան հեռուստատեսության և ռադիոյի ղեկավար։ Նրա նախաձեռնությամբ է ստեղծվել ռուսական «Կուլտուրա» հեռուստատեսային ալիքը, 2000-2004թթ․֊երին եղել է ՌԴ մշակույթի նախարարը, որից հետո գլխավորել է Ռուսաստանի մշակույթի և կինեմատոգրաֆիայի դաշնային գործակալությունը։ 2008թ․֊ից Շվիդկոյը միջազգային մշակութային համագործակցության գծով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչն է, ԱՊՀ մասնակից պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի համանախագահը։ Շվիդկոյը նաև հանդիսանում է Մոսկվայի մյուզիքլի թատրոնի գեղարվեստական ղեկավարը և «Ռուսական հեռուստատեսության ակադեմիայի» նախագահը։

Կարինա Ծատուրովան 2014-2020թթ․երին եղել է Չեխովի անվան միջազգային թատերական փառատոնի գլխավոր տնօրենի տեղակալը, իսկ 2020թ․֊ից Թատերական միությունների միջազգային կոնֆեդերացիայի նախագահի տեղակալն է։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 528 անգամ