Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ուչիտելը կարծում է, որ հեղինակային կինոն գովազդման կարիք ունի

12.29.2022

Հեղինակային կինոն Ռուսաստանում օժանդակության կարիք ունի։ Այդ մասին սանկտ֊պետերբուրգցի հայտնի ռեժիսոր Ալեքսեյ Ուչիտելի հայտարարությունը փոխանցում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։

Ըստ Ուչիտելի, Ռուսաստանում կա հեղինակային կինո, որը սակայն կարիք ունի լավ գովազդման։

«Հնարավոր է թողարկվի գլուխգործոց, այն հանել վարձույթի, սակայն դրա մասին ոչ ոք չի իմանա և ոչ ոք այն դիտելու չի գնա»,֊ նշել է ռեժիսորը և ավելացրել, որ գովազդը թանկ հաճույք է, որպեսզի մարդիկ ֆիլմի մասին ինչ֊որ բան իմանան, լսեն, որ կա այդպիսի կինոնկար։

Գովազդման համար ֆինանսների բացակայությունը Ուչիտելը համարում է դեբյուտային, հեղինակային և, անգամ, որոշ ժանրային ֆիլմերի համար թիվ մեկ հիմնախնդիրն իրենց երկրում։

«Պետք է գործընթաց լինի, որպեսզի մենք կարողանանք հանդիսատեսին վարժեցնել, որ իդեալական պայմաններում ամեն շաբաթ թողարկվում է նոր ռուսական կինո, որը գրավիչ է ինչ֊որ բանով»։ Սակայն նա ցավով նշում է, որ այդ խնդրի հարցում դեռ բարդությունը մեծ է։






Այս թեմայով այլ հղումներ-1


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 527 անգամ