Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Զգոն» Շադրինի նամակը փոթորկել է նախարարության ու թանգարանի անդորրը

02.01.2023


Այսօր, փետրվարի 1֊ին, Ռուսաստանի ԶԼՄ֊ներով և սոցիալական ցանցերով տեղեկատվություն է տարածվել այն մասին, որ այդ երկրի Մշակույթի նախարարության թանգարանների և արտաքին կապերի դեպարտամենտը պահանջել է հանրահայտ Տրետյակովյան պատկերասրահի տնօրենից մինչև փետրվարի 6֊ը ներկայացնել հաշվետվություն « մշտական ցուցադրանքների և ցուցահանդեսների հոգևոր և բարոյական արժեքների հետ բովանդակային համապատասխանության հարցի վերաբերյալ»։

Նախարարության կողմից պահանջի համար պատճառ է դարձել Սերգեյ Շադրին ազգանունով ինչ֊որ մի քաղաքացու բողոքը։ Թանգարանումնրան դուր չեն եկել 20-րդ դարի երկրորդ կեսի արվեստը ներկայացնող սրահի ցուցանմուշներում արտացոլվող «մեծաքանակ թաղումները, այդ թվում սոցիալապես մարգինալ էլեմենտների ներկայությունը», «ալկոհոլիզմը» և հայրենական ղեկավարների և մշակութային գործիչների «վոլյունտարիստական մեկնաբանությունները»։ Ռուսաստանի քաղաքացի հանդիսացող այդ ոմն Շադրինի կարծիքով այդ ամենը հակասում է իրենց երկրի պրեզիդենտի 2022թ․ նոյեմբերի 9֊ի հրամանագրին, որտեղ խոսք է գնում ռուսական հոգևոր֊բարոյական ավանդական արժեքների պահպանման քաղաքականության մասին։

«Այդ մատնագրի հեղինակին հատկապես բարկացրել է «Խորհրդավոր ընթրիք» 13 կտավից կազմված շարքը»,֊ նշել է «newizv.ru» կայքը՝ մեջբերելով բողոքից այն միտքը, որ կրոնական թեմայով ստեղծագործություններում «անհնար է հասկանալ, թե ով է հանդիսանում Հուդան»։ Ռուսաստանի քաղաքացի Շադրինին նաև բարկացրել է քանդակագործ Ալեքսանդր Բուրգանովի 1978թ․֊ին ստեղծած «Պիետա» քանդակը, որում Աստվածամայրը պատկերված է անգլուխ և ուրեմն այն կրոնական սյուժեի «հրեշավոր մեկնաբանություն» է։






Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 337 անգամ