Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ֆեմինիստական թատրոնը անցնում է ժամանակների և մշակութային կոդերի միջով

02.16.2023


Այսօր, փետրվարի 16֊ին, Նյու Յորքի «HERE Arts»-ի գլխավոր բեմում Ֆեմինիստական ​​«AnomalousCo» թատերախումբը և ռեժիսորներ՝ Քեթրին Մեդերոս Սիսոևան, Դիանա Ժդանովան և Ջերեմի Գորենը կներկայացնեն «Ահեղ դատաստանի օրվանից դուրս» բեմադրությունը: Այդ մասին տեղեկացնում է «taglwur.am»֊ը՝ հղում անելով «oteatre.info»֊ին

«(beyond) Doomsday Scrolling» վերնագրված բեմական ստեղծագործությունը ըստ էության կանացի կաբարե է, որի համար հարթակ է ծառայում պայմանական թատրոնը։ Դա մի յուրահատուկ վայր է․ որտեղ ապաստան են գտել տարբեր դարաշրջանների փախստականներ:

Կաբարեում հանդիպում են տարբեր տարիքի 12 դերասանուհիներ և մեկ դերասան, որոնք այստեղ են եկել աշխարհի 10 երկրներից»։,- նշված է բեմադրության մասին անոնսում։

Սա մի բազմալեզու ներկայացում է, որն ուղեկցվում է կենդանի երաժշտությամբ. Լեսյա Վերբայի ղեկավարած խումբն ազատորեն անցնում է ժամանակների, ժանրերի և մշակութային կոդերի միջով: Վտարանդի կանանց փորձառությունը վերածվում է ձևերի մի ամբողջ գունապնակի՝ անձնական վկայության և «կենդանի թերթի» արդիականության, մեկը մյուսին հաջորդող դրամատիզմի և երգիծանքի։

Ներկայացումը հիմնված է արվեստագետների և նրանց սիրելիների կենսափորձն արտացոլող նյութերի, մարտական ​​գործողությունների մասին ժամանակակից և դասական տեքստերի դրվագների վրա։ Որպես գրական հիմք բեմադրության հեղինակները վերցրել են հատվածներ Եվրիպիդեսի, Շեքսպիրի, Բրեխտի, Մարգարիտ Դյուրասի, Հաննա Արենդտի, Սիմոն Վեյլի և այլ տեքստերից։

AnomalousCo-ն ֆեմինիստական, բազմամասնագիտական ​​կոլեկտիվ է, որը ստեղծում է ստեղծագործություններ դրամայի, նոր մեդիայի, կրկեսային արվեստի, ինստալյացիաների և իմմերսիվ ներկայացումների և երաժշտական ​​թատրոնի խաչմերուկում: Այն հիմնադրվել է Քեթրին Մեդերոս Սիսոևայի և Ջանեթ Հուի կողմից Նյու Յորքում 2016 թվականին։ Թիմն օգտագործում է սինկրետիկ մեթոդներ՝ հիմնված 20-րդ և 21-րդ դարերի եվրոպական և ամերիկյան կատարողական պրակտիկայի ավանդույթների վրա:

Բեմադրության ցուցադրությունները կշարունակվեն մինչև փետրվարի 26֊ը։





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի։



    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 412 անգամ