Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«REX»֊ը՝ թատերական օլիմպիադային ընդառաջ

03.13.2023

Հունգարիայի Ազգային թատրոնը մարտի 10֊ին և 11֊ին ներկայացրել է Սանկտ֊Պետերբուրգցի ռեժիսոր Վալերի Ֆոկինի «REX» բեմադրությունը՝ ըստ Կիրիլ Ֆոկինի նույնանուն պիեսի։ Այդ մասին տեղեկացնում է «taglur,am»֊ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։

Պիեսը վերցված է դրամատուրգի «Drama Futuro» ժողովածուից, որը նվիրված է այլընտրանքային ապագային։

Գլխավոր հերոսը Միացյալ ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարն է, որը մարդկությունը միավորել է մեկ պետության մեջ։ Դա աշխարհը հանգեցրել է պատմական կատակլիզմների։

«Բեմադրությունը կազմված է յուրահատուկ հանդիպումների շարքից և երկխոսություններից, որոնք աստիճանաբար բացահայտում են գլխավոր հերոսի հակասական դերակատարությունը պատմության մեջ, նրա մասնավոր կյանքը և անձնական բարդ հարաբերությունները։ Մեծ գաղափարների ու գործերի ջրապտույտում մարդու համար ավելի ու ավելի դժվար է պահպանել իր իրական զգացմունքները»,֊ նշված է ներկայացման մասին թատրոնի կայքում։

Վալերի Ֆոկինն այս բեմադրությունը ներկայացրել է թատերական օլիմպիադայի նախօրեին հունգարական կողմի և օլիմպիադայի կազմակերպիչների որոշմամբ։ Այս միջոցառումը տարբեր երկրներում անցկացվում է արդեն 30 տարի և 2023թ․֊ի ապրիլի 1֊ին կմեկնարկի Բուդապեշտում։

Ավելացնենք, որ «REX»֊ը հունգարական բեմում Պետերբուրգի Ալեքսանդրինյան թատրոնի գեղարվեստական ղեկավարի երկրորդ բեմադրությունն է։ Նա Բուդապեշտում 2016թ․֊ին ըստ Դոստոևսկու երգիծական ստեղծագործության ներկայացրել է նաև «Կոկորդիլոս» բեմադրությունը։






Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 131 անգամ