Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

200 հազար դոլար Աննա Նետրեբկոյին՝ չկայացած ելույթների համար

03.21.2023

Դատարանի որոշմամբ Նյու֊Յորքի Մետրոպոլիտեն օպերան ռուսաստանցի հայտնի երգչուհի Աննա Նետրեբկոյին պետք է վճարի 200 հազար դոլար վնասի փոխհատուցում՝ չեղյալ հայտարարված 13 ելույթների պատճառով։ Այդ մասին «New York Tims»֊ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «ria.ru»֊ին։

Բանն այն է, որ Աննա Նետրեբկոն իր աջակցությունն է հայտնել Ուկրաինայում ռուսական զորքերի կողմից իրականացվող «հատուկ գործողությանը» և պաշտպանել է նախագահ Պուտինին։ Դատարանը վճիռ է կայացրել որ երգչուհին իրավունք ունի լինելու «Պուտինի կողմնակիցը», իսկ օպերային թատրոնը պետք նրան վճարի անկախ այն բանից, թե նա ելույթ ունեցել է, կամ՝ ոչ։

Ասենք որ Նետրեբկոն այդ դատական գործընթացում փորձել է ստանալ ևս 400 հազար դոլար՝ առաջիկա ժամանակաշրջանի չկայանալիք ելույթների համար։ Սակայն դատարանը նրան մերժել է, քանի որ առաջիկա ժամանակաշրջանի համար Նյու֊Յորքի օպերան նրա հետ որևէ պայմանավորվածություն չի ունեցել։

Այս ամենով հանդերձ, դատարանը վճռել է ռուսաստանցի երգչուհուց գանձել 30 հազար դոլար տուգանք այն բանի համար, որ նա «ծայրահեղ ոչ տեղին հայտարարություններ» է բարձրաձայնել արևմտյան քննադատների հասցեին։

Ավելացնենք, որ Մետրոպոլիտեն օպերան հայտարարել է, որ լուծարել է աշխատանքային պայմանագիրը Նետրեբկոյի ամուսնու՝ ազգությամբ ադրբեջանցի, Յուսուֆ Էյվազովի հետ։






Այս թեմայով այլ հղումներ-1


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 370 անգամ