Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Մահ չկա»֊ն հայտարարվել է չեղյալ

05.02.2023


Ռուսաստանի Պերմի մարզի Չայկովսկի քաղաքի դրամայի և կատակերգության մունիցիապալ թատրոնոնում Հայրենական Մեծ Պատերազմի և Ուկրաինայում 2014 թվականին տեղ գտած դեպքերի թեմաներով պատրաստված «Մահ չկա» բեմադրությունը տապալվել է, քանի որ դրանում զբաղված 5 դերասանները հրաժարվել են խաղալ, իսկ պրեմիերայից մի քանի օր առաջ աշխատանքից ազատվել է թատրոնի գեղարվեստական ղեկավար և բեմադրության ռեժիսոր Ալեքսանդր Բորիսովը։ Այդ մասին տեղեկացնում է ,taglur.am»֊ը՝ հղում անելով «properm.ru»֊ին։

Թատրոնի ղեկավարը տեղական լրատվամիջոցներին հայտնել է, որ թատերախմբի որոշ անդամներ դեռ անցյալ տարվանից են իրենց տեսակետներն արտահայտել, իսկ մեկ արտիստ էլ հեռացել է զորահավաքների ժամանակ։ Այս անգամ բողոքը սկսել են երկու դերասան, որոնց հետևել են ևս մի քանիսը։ Արդյունքում փորձերը խափանվել են և մայիսի 6֊ին նախատեսված պրեմիերան ստիպված հայտարարել են չեղյալ։

Նշենք, որ վերջին մեկ տարում այս թատրոնից հեռացել է 14 աշխատակից։ Իսկ հեռացված գեղարվեստական ղեկավարը նաև նշել է, որ այս իրավիճակի առաջացման վերջին կաթիլը եղել է նշված բեմադրությունը։ Ընդ֊որում նա նաև ասել է, որ իրեն ի սկզբանե այս թատրոն են հրավիրել որպես հակաճգնաժամային կառավարչի։ «Ես ասում էի, որ անհրաժեշտ է այլ դերասանների հրավիրել, որ պետք է աշխատենք այսպիսի նյութի հետ․․․ Սակայն, ղեկավարությունը վախեցավ խաղացանկի համար․․․»։

Ավելացնենք, որ Պերմի քաղաքապետարանի մշակույթի բաժնից գլխավոր ռեժիսորին ոչ պաշտոնապես տեղեկացրել են, որ իրեն աշխատանքից ազատելու պատճառը հինգ դերասանների թատրոնից հեռանալն է։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 239 անգամ