Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կ․ Բալագով․ «Մեկ ակնթարթում մեզնից խլեցին մեր ապագան»։

05.16.2023


Ռուսաստանցի ռեժիսոր Կանտեմիր Բալագովը, որն ավելի վաղ հայտարարել էր, որ դադարեցնում է գործունեությունը կինոյում, անգլերեն լեզվով գրել է սցենար և ընթացիկ տարում հավանաբար կսկսի նաև դրա նկարահանումները։ Այդ մասին Ռուսաստանում օտարերկրյա գործակալ հայտարարված կինոպրոդյուսեր Ալեքսանդր Ռոդնյանսկու հայտարարությունը փոխանցում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։

Երիտասարդ ռեժիսոր Բալագովը այս տարի ապրիլ ամսին սոցցանցում կատարել էր հետևյալ գրառումը․ «Ես վերջանում եմ։ Երկու ֆիլմն առավել քան բավարար է»։ Դրանից հետո նա սոցիալական ցանցից հեռացրել էր իր էջը։ Այժմ դրանց հասանելիությունը նորից վերականգնված է։

«Մենք լքել ենք Ռուսաստանը, մենք ափսոսում ենք և մենք դատարկված ենք։ Մեկ ակնթարթում մեզնից խլեցին մեր ապագան։ Մեզնից խլել են մեր կյանքերը։ Մեզնից խլել են մեր ծնողներին և ընկերներին։ Բայց չեն կարողացել մի բան խլել։ Դա կինոն է։ Մեր սիրտը Ուկրաինայի և Ռուսաստանի ժողովրդի հետ է, որոնք կանգնած են դեմ հանդիման այս մղձավանջին»,֊ գրել էր Բալագովը Ռուսաստանը լքելուց առաջ։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 229 անգամ