Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

ՌԴ֊ն Երաժշտական գործիքների 80 տոկոսը ներկրում է Ասիայից

05.16.2023


Ռուսաստանի շուկայում ասիական երաժշտական գործիքների բաժնեմասն անցած մեկ տարում ավելացել է 20 տոկոսով։ Դա նշանակում է, որ այսօր այդ երկրի ոլորտային շուկայի ընդհանուր տեսականու գրեթե 80 տոկոսը զբաղեցնում են Հնդկաստանից, Ինդոնեզիայից, Ճինաստանից, Թայվանից և Կորեայից ներկրված ապրանքները։ Այդ մասին « iz.ru»֊ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»֊ը։

«Չինաստանից մեզ մոտ են եկել Tyma, Sqoe, Covenant բրենդերը։ Այս այլընտրանք է միջին գնով և պարգևավճարային գիտառով; Ասիան զբաղեցնում է կատալոգի 2/3֊ը։ Բյուջետային հատվածում փողայինների գերակշռող մասը չինական ծագում ունեն»,֊ նշել է Ռուսաստանում «skifmusic.ru» երաժշտական գործիքների խանութների ցանցի հիմնադիր Բորիս Կոլեսնիկովը։

Այդպիսի իրավիճակ են արձանագրել նաև Մերձմոսկվայի «չորս քառորդ» խանութների ցանցի հիմնադիր Դմիտրի Լուկյանովը և «Լյութներ» երաժշտական գործիքների տեխնիկական տնօրեն և առաքիչ Անդրեյ Դուբովոյը։ Վերջիններիս խանութներում ասիական ծագման երաժշտական գործիքների ծավալը կազմում է դրանց կատալոգների 50-60 տոկոսը։

Նշենք, որ ռուսական ծագման երաժշտական գործիքներին առնչվող ապրանքների ծավալը զբաղեցնում է շուկայի փոքր հատվածը։ Խանութների մի մասում այն կազմում է տեսականու 10 տոկոսը, մյուսներում այդ ցուցանիշն իջնում է մինչև 2 տոկոս։ Ի դեպ, ռուսական ապրանքների զգալի մասը ոչ թե երաժշտական գործիքներ են, այլ դրանց համար նախատեսված տարբեր աքսեսուարներ, օրինակ, ծածկոցներ և այլն։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 318 անգամ