Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Պարուհի Անաստասիա Վոլոչկովան արթնացել է անօդաչուների պայթյուններից

06.02.2023

Ռուսաստանցի հայտնի պարուհի Անաստասիա Վոլոչկովան պատմել է թե ինչ է զգացել, երբ մայիսի 30-ի առավոտյան արթնացել է իր տնից ոչ հեռու խոցված անօդաչուների պայթյունների ձայնից։ Այդ մասին «lenta.ru»֊ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»֊ին։

«Առավոտյան արթնացա պայթյուններից։ Բոլոր հարևաններս վախեցած էին։ Մեր ավանի հարևանությամբ ապրող բարեկամներիս տան բոլոր ապակիները ճաքել էին։ Հետո, համացանցի տեղեկություններով, այլ մարդկանցից մենք պարզեցինք, որ խոցվել է անօդաչու սարք։ Բայց, մտածում եմ, եթե անօդաչուն խոցվել է, ապա մենք կարող ենք հույս ունենալ, որ բանակը մեզ պաշտպանում է։ Սարսափելի է, շատ, երբ չգիտես, թե ինչ անես»,֊ ասել է ռուսական բալետի հայտնի պարուհին։

Այդ դեպքից հետո արտիստուհին գնացել է իր տնից ոչ հեռու գտնվող սուրբ Նիկոլայի տաճար՝ աղոթելու։

Նա հայտարարել է, որ իրենց փրկել է Աստված։

«Երջանկություն է, որ մարդիկ չեն տուժել։ Կարծում եմ, մենք պետք է հուսանք, որ մեր անվտանգությունը հսկում են պրոֆեսիոնալ մարտիկներ, որոնք գիտեն ինչպես պաշտպանել մարդկանց»,֊ եզրափակել է իր տպավորությունները Վոլոչկովան։

Հիշեցնենք, որ մայիսի 30֊ին Մոսկվայի և Մերձմոսկվայի վրա հարձակում էին գործել անօդաչու թռչող սարքեր։ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ այդ հարձակման հետևանքով միայն մի քանի շենքեր են աննշան վնասվել։ Մարդիկ չեն տուժել։ Իսկ Մոսկվայի նահանգապետ Անդրեյ Վորոբյովը հայտարարել է, որ մի քանի դռոններ խոցվել են մայրաքաղաքի մերձակայքում։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 287 անգամ