Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Այդ ամենը Գաբրիաձեի աշխարհի արտացոլքն է

06.07.2023


Այսօր, հունիսի 7-ին, Սանկտ֊Պետերբուրգի Շերեմետովյան պալատում, որտեղ գործում է երաժշտության թանգարանը, բացվել է «Գաբրիաձեն Պետերբուրգում» խորագրով ցուցահանդես՝ նվիրված ռեժիսոր, նկարիչ, դրամատուրգ, Թբիլիսիի մարիոնետների թատրոնի հիմնադիր Ռեզո Գաբրիաձեին։ Այդ մասին տեղեկացնում է «oteatre.info»֊ն։

Կազմակերպիչները նշել են, որ ցուցահանդեսն ի մի է բերել այն ամենը, ինչը Գաբրիաձեն թողել է Պետերբուրգին։ Ցուցանմուշներում այն ամենն է, ինչը հնարավոր է եղել հավաքել թատրոններից, այլ թանգարաններից և ռեժիսորի բարեկամներից։ Այդ ամենը Գաբրիաձեի աշխարհի արտացոլքն է։

«2006թ․֊ին, երբ Ռեզոն պատրաստեց երկու սիրահար շոգեքարշերի մասին «Լոկոմոտիվներ» բեմադրությունը, մեր խմբագրությունում նա տեսավ տիկնիկայինի ուսանողների պատրաստած կերպարները․․․»,֊ պատմել է «Պետերբուրգյան թատերական հանդեսի» խմբագիր և Գաբրիաձեի մասին գրքի հեղինակ Մարինա Դմիտրևսկայան և նշել, որ այդ կերպարներն ստեղծողների մեջ Գաբրիաձեն տեսել է իր ապագա օգնականներին։

Եվ հենց այդ օգնականների նախաձեռնությամբ էլ կազմակերպվել է այսօրվա ցուցահանդեսը, որը ներկայացնում է 4 հատուկ թեմաներ Գաբրիաձեի անցած ստեղծագործական ճանապարհի մասին և որոնցից յուրաքանչյուրը ներկայացված է մեկ առանձին դահլիճում։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 284 անգամ