Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Առաջարկություն, որին արձագանքել են աշխատանքից ազատելով

06.08.2023

Էստոնական «ERR» կայքում այդ երկրի մշակույթի նախարարության փոխկանցլեր Տաանիել Ռաուդսեպը հրապարակել է հոդված, որտեղ առաջարկում է Տալինում գործող ռուսական թատերախմբի ծանրաբեռնվածությունը պետական թատրոնների չափանիշների համեմատությամբ կրճատել։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով « teatral-online.ru»֊ին։

Էստոնիայի մշակույթի փոխկանցլերը նաև առաջարկել է աշխատանքները ռուսական թատրոնում ավելի փոքր մասշտաբների հասցնելու ուղղությամբ քայլեր սկսել, միաժամանակ, փոփոխել թատրոնի խորհրդի կազմը, նոր տնօրեն նշանակելու նպատակով հայտարարել մրցույթ և անհրաժեշտության պարագայում թատրոնի համար գտնել առավել փոքր շենք։

Պաշտոնյայի այդ և թատրոնների ֆինանսավորմանն առնչվող առաջարկություններն առաջացրել է զանգվածային վեճեր և հարուցել ռուսական թատրոնի աշխատակազմի զարմանքը։

Թատրոնի տնօրեն Սվետլանա Յաննեչեկը հայտարարել է, որ «Այսօր ռուսական թատրոնը շատերի համար ռուս բնակչության նույնականության խորհրդանիշն է» և ոչ էստոնացի ազգային փոքրամասնություններին համախմբող գործոն, որը տարածում է մարդասիրական արժեքներ։

Էստոնիայի մշակույթի նախարար Հեյդի Պուրգան հայտարարել է, որ Ռաուդսեպի մտքերը չեն համապատասխանում գերատեսչության պաշտոնական տեսակետներին։

Ռաուդսեպին ազատել են աշխատանքից։ Նա բացատրել է, որ իր առաջարկած ձևերով փորձել է նոր մակարդակի հասցնել Էստոնիայում թատրոնների ֆինանսավորման քննարկումները։





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 310 անգամ