Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ուկրաինացի գրող Վիկտորիա Ամելինան մահացել է ռուսական հրթիռակոծման հետևանքով

07.04.2023


Հուլիսի 1֊ին, Դնեպր քաղաքի հիվանդանոցում «գանգի հիմքում բազմաթիվ կոտրվածքների» պատճառով մահացել է Ուկրաինացի գրող Վիկտորիա Ամելինան։ Նա այդ ծանր վնասվածքները ստացել էր Կրամատորսկ քաղաքի ռուսական հրթիռակոծման ժամանակ։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով «ru.euronews.com»֊ին։

Ամելինան որպես փաստավավերագրող աշխատում էր օկուպացիայից ազատագրված ուկրաինական տարածքներում։

Գրողը կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներն ստացել է այն ժամանակ, երբ «Ria Lounge» ռեստորանում կոլումբիացի մի շարք լրագրողների և գրողների հետ մասնակցում էր մի միջոցառման։ Նա արագ հոսպիտալացվել է, սակայն մի քանի օր անց մահացել է։

Ռուսական զորքերի Ուկրաինա ներխուժումից հետո Վիկտորիա Ամելինան իր գործունեությունը ընդարձակել էր շատ ավելի մեծ ծավալներով, քան դա անհրաժեշտ է գրականություն ստեղծելու համար։ 2022թ․֊ին 37֊ամյա գրողը միացել էր «Truth Hounds» իրավապահ կազմակերպությանը, որը զբաղվում է «ռուսական զորքերի կողմից Ուկրաինայի հարավային, արևելյան և հյուսիսային օկուպացված տարածքներում զինվորական հանցագործությունների փաստաթղթավորմամբ։

Ընդհանուր առմամբ, Կրամատորսկ քաղաքի հունիսի 27֊ի ռուսական հրթիռակոծության հետևանքով սպանվել է 13 խաղաղ բնակիչ։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 228 անգամ