Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ուզբեկ երգչուհի Նարգիզ Զակիրովան ծրագրում է երգ ձայնագրել ուկրաիներեն լեզվով

07.18.2023


Ուզբեկ երգչուհի Նարգիզ Զակիրովան, ում մինչև 2072թ․֊ն արգելված է հատել Ռուսաստանի սահմանը, ռուսական շոու֊բիզնեսը անվանել է «երեսպաշտ»։ Այդ մասին նա հայտարարել է «youTub»֊ում սեփական ալիքը վարող, Ռուսաստանում օտարերկրյա գործակալ հայտարարված Կատերինա Գորդեևային տված հարցազրույցի ժամանակ։

Ուզբեկ երգռուհին ասել է, որ ինքը սկզբունքային է և այդ պատճառով չի ընդունվում ռուսաստանյան արտիստական հասարակության շրջանակներում։ Նա նաև նշել է, որ ինքը կապ չի պահպանում այդ երկրի շոու֊բիզնեսի ներկայացուցիչների հետ, բացի երգիչ Շուրայից, որին նա անվանել է հարազատ հոգի։

«Եթե դու այդ խրձի մեջ ես, կոպիտ ասած, ուրեմն, դու պարտավոր ես․․․ Եվ ոչ մի այլ ձևով դու այնտեղ չես կարող երկար մնալ։ Պետք է լինես երեսպաշտ, դավաճանես, ստես, տաս (նկատի ունեմ՝ քնես ինչ֊որ մեկի հետ)։ Դու պետք է տիրապետես այդ բոլոր ստոր և նեխած որակներին։ Ինձ համար դա վայրենություն էր, և ես ասացի․ « Ոչ, տղաներ, ես պարզապես դա չեմ կարող անել»,֊ ասել է երգչուհին։

Խոսելով ստեղծագործական ծրագրերից, Նարգիզը հայտարարել է, որ պատրասվում է երգ ձայնագրել ուկրաիներեն լեզվով։ Նա նաև նշել է, որ պլանավորում է ռուսերեն և անգլերեն կոմպոզիցիաների ձայնապնակ թողարկել։

Տեսանյութեր



Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

Հեռ.: 099.31.74.60
էլ. Փոստ: taglur@yahoo.com

Դիտվել է 335 անգամ