Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Վախճանվել է Թոնի Բեննեթը

07.25.2023

Նյու֊Յորքում, կյանքի 97֊րդ տարում վախճանվել է ամերիկյան սալունային նշանավոր երգիչներից վերջինը՝ Թոնի Բեննեթը։

Նա երգում էր ավանդական սվինգին և փոփ֊երաժտությանը ջազի տարեր ավելացնելով։ Նա 2017թ․֊ին արժանացել է Ջորջ Գերշվինի անվան մրցանակի։

Ամերիկյան դասական երգերին նվիրված նշանավոր և չծերացող կատարողը նաև նոր չափանիշներ էր սահմանում իր ժանրի մեջ և իր արվեստի համար ապահովում այն երկար ընթացքը և հարգանքը, որը ծնվել էր ամերիկյան երգարվեստի մեկ այլ մեծության՝ Ֆրենք Սինատրայի ներկայությամբ և շարունակվել մինչև այսօր, մինչև Լեդի Գագա։

Թոնի Բեննեթը 19 անգամ արժանացել է «Գրեմմի» մրցանակի։

Անցյալ դարի 50֊ական թվականներին հասնելով հսկայական ժողովրդայնության, այնուհետև նա սկսեց կորցնել հանդիսատեսներից շատերին։ Սկսվում էին ռոք֊երաժտության գերակայության ժամանակները։ Սակայն, ի տարբերություն նոր ժանրի առաջացման հետ կապված իր ժամանակակից մեծ երգիչների շրջանում արձանագրված շփոթվածության և անորոշությունների, Բեննեթը դիմացավ և տեսավ ավանդական ամերիկյան էստրադայի նկատմամբ հանդիսատեսի նոր հետաքրքրվածությունը․․․

1980-ական և 1990֊ական թվականներին նա աստճանաբար վերականգնեց նախորդ ժամանակների պատճառած կորուստները՝ իր հանդիսասրահը ընդարձակելով նաև նոր սերնդի երիտասարդ երաժշտասերների հոծ զանգվածով։

Նա 70 ձայնասկավառակ է թողարկել։

Տեսանյութեր



Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

Հեռ.: 099.31.74.60
էլ. Փոստ: taglur@yahoo.com

Դիտվել է 252 անգամ