Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մահացել է իռլանդացի հայտնի երգչուհի Սինեդ Օ՝Քոննորը

07.27.2023


56 տարեկանում մահացել է իռլանդացի հայտնի երգչուհի Սինեդ Օ՝Քոննորը։ Այդ մասին նրա ընտանիքի տարածած տեղեկատվությունը փոխանցում է «Թագլլուրը»՝ հղում անելով «irishtimes.com»֊ին։

Դուբլինցի հայտնի երգչուհին գործունեության ընթացքում թողարկել է 10 ձայնապնակ։ Նրա «Compares 2 U» երգն ըստ Billboard Music Awards֊ի համարվել է 1990թ․֊ի թիվ մեկ սինգլը։ Այն երեք անվանակարգերում երգչուհուն արժանացրել է «Gremmy» մրցանակի։

1991թ․֊ին «Rolling Stone» հանդեսը երգչուհուն հայտարարել է տարվա արտիստուհի։

Իռլանդիայի նախագահ Մայքլ Հիգգինսը խոստովանել է, որ իր «առաջին զգացողությունը երգչուհու կորստյան մասին լուրից եղել է հիշողությունը նրա անսովոր գեղեցիկ, յուրահատուկ ձայնի մասին»։

«Մեզնից նրանք, որոնք պատիվ են ունեցել ճանաչել նրան, չէին կարող խորապես չզգալ նրա անվախ նվիրվածության խորությունը կարևոր հարցերի նկատմամբ, որոնք նա դուրս էր հանում ընդհանուրի ուշադրությանն ի տես, որքան էլ անհարմար լինեին այդ ճշմարտությունները»,֊ ասել է Իռլանդիայի նախագահը։

Սինեդ Օ՝Քոննորի ողջ կարիերայի ընթացքում տեղեկություններ էին հայտնվում նրա հոգևոր անկայուն վիճակի մասին։ Նա մի քանի անգամ փորձել է հեռանալ երաժշտական բիզնեսից։ Նրա մոտ բժիշկները ախտանշել էին «երկբևեռ խանգարում»։ Լուրեր տարածվեցին ինքնասպանություն գործելու նրա փորձի մասին, որը, սակայն, նա հերքեց։

2022թ․֊ին Օ՝Քոննորին հոսպիտալացրին այն բանից հետո, երբ նրա 17֊ամյա որդին՝ Վևիիմ Նեստա Ալի Շեյն Օ՝Քոննորը ինքնասպանություն գործեց։






Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի։

https://www.youtube.com/embed/0-EF60neguk

Տեսանյութեր



Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

Հեռ.: 099.31.74.60
էլ. Փոստ: taglur@yahoo.com

Դիտվել է 182 անգամ