Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մարկեսի անտիպ վեպը լույս կընծայվի 2024թ․֊ին

08.21.2023

Գաբրիել Գարսիա Մարկեսի ժառանգները որոշել են հրապարակել գրողի «Ց՝նոր հանդիպում օգոստոսին» անտիպ վեպը։ Այդ մասին «El Pais» պարբերականի տեղեկատվությունը փոխանցում է «Թագլուրը»՝ հղում անելով «afisha.bigmir.net»֊ին։

Դա 150 էջից կազմված ստեղծագործություն է, որի վրա Մարկեսն աշխատել է երկար տարիներ։Գիրքը լույս կընծայի «Penguin Random House» հրատարակչությունը և այն կհայտնվի բոլոր իսպանալեզու երկրներում, բացի Մեքսիկայից։

Վեպը կազմված է 5 պատմվածքներից, որոնք ինքնուրույն պատմություններ են՝ հավաքված մեկ ամբողջության մեջ։ Սյուժեի կենտրոնում Աննա Մագդալենա Բախն է։ Քաղաքավարի և դեռ գեղեցիկ մի կին, որն արդեն ծերության շեմին է։ Աննան ամեն օգոստոսի 16֊ի ճանապարհվում է մի փոքրիկ քաղաք, որտեղ թաղված է իր մայրը։ Մոր գերեզմանին նա պատմում է իր գաղտնիքների և արտամուսնական սիրային կապերի մասին։

Այս ստեղծագործության մասին առաջին անգամ հայտնի դարձավ 1999թ․֊ին, երբ Մարկեսը Մադրիդում ներկայացրեց վեպի պատմվածքներից մեկը։ Նա այն ներկայացրել էր որպես հինգ ինքնուրույն պատմություններից կազմված ապագա վեպի մեկնակետ֊դրվագ։ Այդ ժամանակ գրողը 72 տարեկան էր և արդեն օնկոլոգիական հիվանդ էր։

Մադրիդում ընթերցողների հետ կայացած այդ հանդիպման ավարտին դահլիճը պայթեց ծափերից։ Հեղինակը խնդրեց նրանց ում համար ձանձրալի է, անաղմուկ հեռանալ, որպեսզի չխանգարեն քնածներին։ Դրանից հետո հանդիսասրահն ավելի բարձր սկսեց ծիծաղել և արձագանքել ծափերով։

Գրականության գծով 1982թ․֊ի նոբելյան մրցանակակրի վերջին՝ «Հիշելով իմ տխուր պոռնիկներին»ստեղծագործությունը հրապարակվել է 2004թ․֊ին։ Մինչ այդ «Ց՝նոր հանդիպում օգոստոսին» վեպը, որը նույնպես կարող էր հայտնվել այն ժամանակ, մնաց գզրոցում։ Հավանական պատճառը կարող էր այն լինել, որ Մարկեսի հիշողությունը վատացել էր։ Այդ խնդիրն ունենալով, գրողն ապրեց մինչև 2014թ․֊ն։ Նա մահացավ 87 տարեկանում։





Այս թեմայով այլ հղումներ-1


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 306 անգամ