Մեկնարկել է Վենետիկի հոբելյանական կինոփառատոնը08.31.2023
Նախօրեին, օգոստոսի 30֊ին Լիդո կղզում բացվել է Վենետիկի հերթական միջազգային կինոփառատոնը։ Այն հոբելյանական է։ Կինոստուգատեսը նշում է իր 80֊ամյակը։
Գլխավոր մրցանակի համար պայքարը կընթանա 23 ֆիլմերի միջև։
ԱՄՆ֊ում հոլլիվուդյան սցենարիստների շարունակվող գործադուլի պատճառով փառատոնը բացել է ոչ թե Լուկա Գուադանինոյի նախապես ծրագրված «Թեկնածուները» ֆիլմը, այլ Էդուարդո դո Անջելիսի «Կոմանդատե» կինոնկարը, որի գործողությունները տեղի են ունենում Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին։
Փառատոնի ղեկավար Ալբերտո Բարբերան նշել է, որ ժամանակակից կինոն սկսել է ուշադրություն դարձնել սոցիալական թեմաներին։
«Ժամանակակից կինոն քիչ է անդրադառնում մարդու ներքին ապրումներին՝ կենտրոնանալով սոցիալական խնդիրների վրա։ Մասնավորապես, ես ուշադրություն եմ դարձրել կորոնավիրուսից շատ ծանր տուժած երիտասարդ մարդկանց հիմնախնդիրներին նվիրված մի քանի ֆիլմերի վրա»,֊ հայտարարել է նա իր հարցազրույցներից մեկում։
Մրցութային ցուցակում ընդգրկված ֆիլմերից են Լյուք Բեսսոնի «Դոգմենը» մարտաֆիլմը, որի նշանաբանն է․ «Այս աշխարհում կարելի է հավատալ միայն շներին», Բերթրան Բոնելլոյի «Կանխազգացում» ֆանտաստիկ թրելլերը և այլն։