Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ռուսաստանը, արդեն երկրորդ անգամ, հրաժարվում է մասնակցել «Օսկար» մրցույթին

09.22.2023


Ռուսաստանում թողարկված կինոնկարները ԱՄՆ֊ի կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխությանը ներկայացնելու արտոնությամբ օժտված կոմիտեն դադարեցրել է իր աշխատանքները։ Այդ մասին կառույցի անդամ, պրոդյուսեր Ֆեդոր Պոպովի հաղորդումը փոխանցում է «Թագլուրը»՝ հղում անելով «ՏԱՍՍ»֊ին։

Պոպովը նշել է, որ ռուսաստանյան կինոնկարների մասնակցությունը այդ մրցանակաբաշխությանը, երբ իրենց երկիրը գտնվում է պատժամիջոցների տակ, այժմ նպատակահարմար չէ։ Նա նաև նշել է, որ ռուսական մշակույթը, սպորտը հալածանքի և արգելքների են ենթարկվում և «Օսկարին» մասնակցելը ստեղծված իրավիճակում նպատակահարմար չէ։

Նշենք, որ Ռուսաստանի օսկարյան կոմիտեն արդեն երկրորդ անգամն է, որ հրաժարվում է մասնակցել «Օսկար» մրցանակաբաշխությանը՝ «Լավագույն ֆիլմ արտասահմանյան լեզվով» անվանակարգում։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 173 անգամ