Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ռուսական «Իռան» նման է անգլիական «Թափթփուքին»

10.06.2023

Օրերս ռուսական «Okko» առցանց սթրիմինգային ալիքով թողարկվել է «Իռա» վերնագրով հերթական սերիալը, որը շատ հանդիսատեսներ և մասնագետներ նմանեցրել են բրիտանական հեռուստաշուկայում հիթի համարում ունեցող «Թափթփուքը» ֆիլմին։ Ռուսական սերիալը այնքան նման է իր թատերական բեմադրությունը սերիալի հիմքը դարձրած Ֆիբ Ուոլլեր֊Բրիդջի պատումին, որ սոցիալական ցանցում օգտատերերը քննարկումներ են սկսել բացահայտ գրագողության մասին։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով «iz.ru․֊ին։

Լրագրողական հետազոտությունները պարզել են, որ, իրոք, ռուսական «Իռան» նման է անգլիական «Թափթփուքին»։

Երգիծական «Իռա» սերիալը «Okko»֊ի եթեր է դուրս բերվել սեպտեմբերի 25ին։ Այն պատմում է ոչ հասարակ բնավորությամբ մի աղջկա մասին, որը աշխատում է բազմաֆունկցիոնալ կենտրոնում, անկեղծորեն ատում է իր աշխատատեղը, իրեն շրջապատող մարդկանց և հատկապես տղամարդկանց։

Հանկարծ, իր համար անսպասելի Իռան պարզում է, որ ինքը հղի է և որ ստիպված է արմատականորեն փոխել իր ապրելակերպը։

Բրիտանական «Թափթփուքը» սերիալը թողարկվել է 2016-2019 թթ․֊երին։ Այն արժանացել է 6 «Էմմի» և 2 «Ոսկե գլոբուս» մրցանակների։ Այս սերիալում նույնպես հերոսուհին կյանքում ինքն իր տեղն էր փնտրում, փոխում էր տղամարդկանց, որոնց, բոլորին անխտիր, ատում էր, հարազատներից գողանում էր ձեռքն ընկածը, աչքերին նայելով ստում էր ևկեղծավորություններ անում, իսկ իր իրական զգացմունքները արտահայտում էր ուղիղ տեսախցիկին նայելով, այսինքն խոսքն ուղղում էր հանդիսատեսին՝ կոտրելով իրենց բաժանող «չորրորդ պատը»։

Ռուսական «Իռա» սերիալում նույնպես կիրառվում է այդ հնարքը, սակայն, ինչպես նշում են լրագրողական հետազոտության հեղինակները, շատ ավելի քիչ հաջողությամբ։ Մի տեսարանում հանդիսատեսները լսում են հերոսուհու մտքերը, մյուսում՝ իր մտքերը հանդիսատեսների հետ նա կիսում է բազմաֆունկցիոնալ կենտրոնի պետքարանում նստած․․․





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 247 անգամ