Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Հովիվների խոնարհումը» կտավի և կենդանի արթի երկխոսութուն՝ Իսպանիայում

10.10.2023

Իսպանիայի մշակութային նշանակալից իրադարձություններից մեկը Սանտանդեր քաղաքի Բոթինի կենտրոնում վերջերս բացված «Էլ Գրեկո/Թինո Սեգալ» վերտառությամբ ցուցահանդսն է, որի բացումը կայացել է հոկտեմբերի 7֊ին։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով «ru.euronews.com»֊ին։

Այս յուրահատուկ ցուցահանդեսով սկիզբ է դրվել մի հետաքրքիր երկխոսության, որն ընթանում է Էլ Գրեկոյի հայտնի «Հովիվների խոնարհումը» (1577-1579 թթ․) կտավի և գերմանա֊հնդիկ նկարիչ Թինո Սեգալի կենդանի գեղարվեստական գործի միջև։

Սեգալի նորարական ստեղծագործությունը կոչվում է «Այդ դու ես» և նվիրված է երեխաների խնամքին և սերունդների միջև եղած զգացմունքային կապին։

Էլ Գրեկոյի գլուխգործոցը, որը Տոլեդոյում սկզբնապես խորանի մաս էր կազմում ներկայացնում է մանուկ Հիսուսին՝ Կույս Մարիամի, Սուրբ Հովսեփի և խոնարհված հովիվների շրջապատում։ Սեգալի աշխատանքները փոփոխում են այդ թեման, շեշտը դնելով բարդ շարժումների և տարբեր սերունդների փոխադարձ հոգատարության վրա։

Ցուցահանդեսը ծավալված է Բոթինի կենտրոնի Ռենցո Պյանո ցուցասրահի բացօթյա տարածությունում և ներկայացնում է ժամանակակից և պատմական թեմաների միջև գոյություն ունեցող հավերժական կապը։

«Էլ Գրեկո/Թինո Սեգալ» ցուցահանդեսը կգործի միչև 2024թ․֊ի փետրվարի 11֊ը։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 271 անգամ