Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Բրոդվեյում«Սուինի Թոդ»֊ը ցած կդնի հեդլայների կարգավիճակը

10.24.2023


46 շաբաթ անընդհատ ներկայացումների շարքից հետո Նյու֊Յորքի Բրոդվեյում հիթ համարվող «Սուինի Թոդ» հայտնի բեմադրությունը կավարտի հեդլայների կարգավիճակով իր մարաթոնը։ Մյուզիքլը, որը արժանացել է քննադատների, մասնագիտական հանրության և հանդիսատեսների ամենաբարձր գնահատականներին, գլխավոր դերակատարներ Ջոշ Գրոբանը և Աննալի Էշֆորդը կներկայացնեն վերջին անգամ 2024թ․֊ի հունվարի 14֊ին։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով «deadline.com»֊ին։

Այսպիսի պաշտոնական հայտարարությունից հետո, սակայն, տոմսերի վաճառքի և ներկայացումը դիտելու հանդիսատեսների պահանջարկի արդյունքում բեմախաղը կերկարացվի մինչև եկող տարվա գարուն, որից հետո կհայտարարվի նոր քասթինգ անցկացնելու մասին։

Ասենք որ «Սուինի Թոդ» ֊ ի գլխավոր դերակատարներ Ջոշ Գրոբանը և Աննալի Էշֆորդը ներկայացվել և դարձել են ԱՄՆ֊ի թատերական «Օսկարի»՝ «Թոնի» մրցանակի հավակնորդներ։

Բրոդվեյի «Լանթ Ֆանթան» թատրոնի բեմադրությունը միայն ստեղծագործական հաջողություն չէ, որ բերել է պրոդյուսերներին; Այն, նաև սպասվածը գերազանցող դրամարկղային արդյունքներ է գրանցել։ Միայն հոկտեմբերի 15֊ին նախորդած մեկ շաբաթվա ընթացքում այս բեմադրության հասույթը կազմել է ավելի քան 1 մլն 700 հազար դրամ։

Հիմա ներկայացման հաջողության մակարդակը բարձր նիշի վրա պահելու համար պրոդյուսերներից պահանջվում շատ մեծ ուշադրությամբ իրականացնել փոխարինող դերասանական կազմի ընտրությունը։ Այդ խնդրի լուծման ընթացքը շատ բանով որոշվում է նաև այն հետևանքներով, որ ներկայացման բնականոն ընթացքի վրա ազդեցություն է ունեցել նաև Covid֊ը, երբ աստղերը ստիպված են եղել բաց թողնել ծրագրված ելույթները։ Այդ ժամանակ հանդիսատեսների հաճախումների 20 տոկոսի անկում գրանցվեց, թեև ներկայացման ֆանատների նվիրվածության և մյուզիքլում հանդես եկող աստղ Գրոբանի ձգողականության շնորհիվ հնարավոր է եղել զգալի բարձրության վրա պահել բեմադրության մասսայականությունը։

Ռեժիսոր Թոմաս Քեյլի բեմադրած մյուզիքլի ամբողջական վերնագիրն է․ «Սուինի Թոդ։ Հրեշ վարսավիրը Ֆլիթ֊սթրիթից»։ Երաժշտությունը և երգերի տեքստերի հեղինակն է Սթիվեն Սոնդհեյմը, իսկ ներկայացումը բեմադրվել է ըստ Հյու Ուիլլերի գրքի։

Նյու֊Յորքի Բրոդվեյից հետո ծրագրված է, որ «Սուինի Թոդը» կսկսի համաամերիկյան շրջագայություններ, որոնք կընդգրկեն 2024/25 և 2025/26 թատերաշրջանները։ Այդ շրջագայությունների քասթինգի մասին ժամկետները դեռ չեն հրապարակվել։





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 353 անգամ