Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Բեմադրությունների հագուստները դրվել են վաճառքի

11.29.2023


Նիդերլանդների ազգային օպերայի և բալետի թատրոնը վաճառքի է հանել 10 հազար կոստյում և հագուստեղենի պարագաներ։ Այդ մասին տեղեկացնում է «ru.euronews.com»֊ը։

Այդ հագուստներն ու պարագաներն օգտագործվել են մոտ 60 բեմադրություններում, որոնցից են, օրինակ, «Մարկո Պոլոն» և «Դոն Ժուանը»։
Դրանցից որոշները այնքան անսովոր են, որ չի կարելի է հագնել երկրորդ անգամ։

Թատերական այս պարագաների վաճառքի հանելու պատճառը հանդերձանքը պահելու տարածքների անբավարար ծավալներն են։

Ավելացնենք, որ այս յուրահատուկ առևտրային միջոցառմանը մասնակցել ցանկացողներին մի քանի ժամում վաճառվել է 5000 մուտքի տոմս


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 183 անգամ