Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Գոհաբանության օրից հետո գոհ են մնացել թե հանդիսատեսները և թե թատրոնները

11.30.2023


Անցյալ շաբաթ կայացած Գոհաբանության օրը առատության յուրահատուկ տոն է եղել Նյու֊Յորքի Բրոդվեյի թատրոններում նաև տոմսերի վաճառքի և դրանց գների աճի տեսանկյունից։ Տոմսերի գները սովորականից բարձրացվել են 30 տոկոսով, իսկ դրամարկղային հասույթն էլ, համապատասխանաբար, աճել է ճիշտ այդքանով։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով « deadline.com»֊ին։

Տոնակատարության առիթով Նյու֊Յորք ժամանած զբոսաշրջիկների մեծ քանակի համապատկերում տոմսերի գների բարձրացումը արդարացված քայլ է թվում 26 հարթակներում Բրոդվեյի առաջարկվող պարգև֊ ներկայացումների համար։ Արդյունքը առավել քան գոհացուցիչ է ոչ միայն թատերական շոուները դիտած հանդիսատեսների, այլև թատրոնների համար, որոնց ընդհանուր հասույթը գերազանցել է 34,5 մլն դոլարը։ Դա 28 տոկոսով կամ մոտ 27 մլն դոլարով ավելի է քան տոնական շաբաթին նախորդած սովորական 7 օրերի հասույթը։

Ասենք, որ տոմսերի ամենօրյա գների համեմատությամբ Գոհաբանության օրվա հետ կապված գները բարձրացվել են 27 տոկոսով (տոմսերի միջին գինը սովորական օրերին՝ 118 դոլար է, իսկ այդ օրը՝ 151 դոլար)։

Ավելացնենք, որ տոնական օրերին թատրոնների հանդիսասրահները լցված են եղել 90 տոկոսով։





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 172 անգամ