Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հրդեհի պատճառով չեղարկվել են Երգիծանքի թատրոնի ներկայացումները

01.30.2024


Հունվարի 28֊ին առավոտյան թատերական ներկայցման ցուցադրությունից մեկ ժամ առաջ հրդեհ է բռնկվել Մոսկվայի երգիծանքի (սատիրայի) թատրոնում։ Կրակը բռնկվել է հաստատության տանիքում և ընդգրկել է 250 քառակուսի մետր մակերես։

«ՏԱՍՍ»֊ը տեղեկացրել է, որ վառվում են թատրոնի գմբեթի փայտե կառուցվածքները և որ հրշեջները բարդությունների են հադիպում շենքի կառուցապատման առանձնահատկությունների պատճառով, որոնք սահմանափակում են գմբեթաձև տանիք թափանցելու մուտքերը։

Հրդեհի շիջմանը մասնակցել է 21 միավոր տեխնիկա և 76 հրշեջ։ Կրակը չեզոքացվել և լիկվիդացվել է շիջման աշխատանքները սկսելուց 3 ժամ հետո։

Օրվա Բոլոր ներկայացումները չեղարկվել են։

Երգիցանքի թատրոնը գտնվում է Ռուսաստանի մայրաքաղաքի «Տրիումֆալնի» հրապարակում։ Այն 100 տարեկան է և կառուցվել է որպես կրկես։ Դրանով է բացատրվում թատրոնի շենքի վրա մեծ գմբեթի առկայությունը։ Ժամանակին այստեղ հանդես է եկել Նիկիտին եղբայրների հայտնի կոլեկտիվը։1924թ․֊ին կրկեսի ասպարեզը վերափոխվել է և հարմարեցվել որպես համերգային դահլիճ։ Համարվում է, որ դա եղել է ԽՍՀՄ֊ի առաջին մյուզիք֊հոլլը և հետագայում, դրա օրինակը նկատի ունենալով, Միխայիլ Բուլգակովը «Վարպետը և Մարգարիտան» վեպում ներկայացրել է «Վարիետեյի» թատրոնը, որտեղ տեղի է ունեցել սև մոգության տպավորիչ արարողությունը։





Լուսանկարն՝ ըստ «Ռիա նովոստի»֊ի


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 143 անգամ