Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մեկական ֆիլմ «The Beatles»֊ներից յուրաքանչյուրի մասին

02.21.2024

Բրիտանացի ռեժիսոր Սեմ Մենդեսը մտադիր է նկարահանել 4 կինոնկար «The Beatles» խմբի երաժիշտներից յուրաքանչյուրի՝ Ջոն Լենոնի, Փոլ Մըքարթնիի, Ջորջ Հարիսոնի և Ռինգո Սթարի մասին։

«Ինձ համար մեծ պատիվ է ներկայացնել պատմության ամենամեծ ռոք֊խմբի պատմությունը, և ես ուրախ եմ մարտահրավեր նետել այն պատկերացմանը, թե ինչպիսին կլինի արշավը դեպի կինո»,֊ ասել է Սեմ Մենդեսը։

Ակնկալվում է, որ ֆիլմերը էկրան կբարձրացվեն 2027թ․֊ին։ Դրանց արտադրությամբ և ներկայացմամբ կզբաղվի «Sony Pictures Entertainment» և Սեմ Մենդեսի համահիմնադրությամբ ստեղծված «Neal Street Productions» ընկերությունները։

Մենդեսը նաև այդ ֆիլմերի պրոդյուսերն է։

Սեմ Մենդեսը բրիտաացի է։ Նա նաև պիեսների հեղինակ է; Նրա առավել հայտնի գործերից են «Ամերիկյան գեղեցկություն» (1999թ․), «Փոփոխությունների ճանապարհ» (2008թ․) և Ջեյմս Բոնդի մասին երկու ֆիլմերը («Սքայֆայլլ» և «Սպեկտր»)։

Ի դեպ, իր դեբյուտային ֆիլմի՝ «Ամերիկյան գեղեցկություն» կինոնկարի համար, Սեմ Մենդեսն արժանացել է «Օսկարի»։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 110 անգամ