Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ֆրանսիական նորաձևությունը և հոլլիվուդյան կինոն սերտաճում են միմյանց

03.05.2024


Համաշխարհային նորաձևության տները իրենց կառույցների մեջ սկսել են ներմուծել հատուկ բաժիններ, որոնք պետք է զբաղվեն կինոարտադրությամբ։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով « kommersant.ru»֊ին։

Օրինակ, Ֆրանսիայի LVMH հոլդինգը, որի մեջ է մտնում նաև նորաձևության համաշխարհային բրենդ «Christian Dior»֊ը, սկսել է ուղղակի համագործակցություն կինոստուդիաների հետ։ Բերնար Առնոյին պատկանող այդ հոլդինգում ստեղծվել է առանձին ընկերություն՝ էկրանների վրա սեփական բրենդները առաջ մղելու նպատակով։ Այդ նոր ենթակառուցվածքը կնքվել է «22  Montaigne Entertainment» անունով, որի շտաբ բնակարանը տեղավորվել է Փարիզի Մոնթեն փողոցում։ Այն գլխավորելու են հոլդինգի սեփականատիրոջ որդին Անտուան Արնոն, «Christian Dior» նորաձևության տան ղեկավարներից մեկը և «LVMH North America»֊ի տնօրեն Անիշ Մելվանին։

Հոլդինգը հսկայական ազդեցության լծակներ ունի սցենարիստների, նկարիչների, դերասանների վրա։ Այդ ազդեցությունը արտահայտվում է, ոչ թե ֆիլմ ստեղծողներին և ստուդիաներին պարզ կաշառքներ տալու կամ նրանց ֆինանսավորելու միջոցով։ Հայտնի բրենդների հոլդինգը ունի կերպարի և անվան իրավունք, ունի հսկայական արխիվներ և դեկորատորների ու նկարիչների հետ հագուստների կամ դրանց վերականգնելու ։ հնարավորություններ․․․ Խնդիրները իր վերահսկողության տակ պահելու նման օրինակ է, 2022թ․֊ին թողարկված «Միսիս Հարիսը գնում է Փարիզ» ֆիլմը, որտեղ ոչ հարուստ և ոչ երիտասարդ ամերիկուհին թռչում է Փարիզ, որպեսզի ստանա իր կյանքի գլխավոր մրցանակը՝ «Քրիստիան Դիոր» մակնիշով շրջազգեստը։

«22 Montaigne Entertainment»֊ը պետք է աշխատի ամերիկյան «Superconnector Studios» ընկերության համագործակցությամբ, որը Հոլլիվուդի հետ կապող օղակը կհանդիսանա։ Այն կհամակարգի ժամանցի ինդուստրիան հոլդինգի նորաձևության 75 տների աշխատանքների հետ՝ համագործակցելով ֆիլմերի հանգուցային ստեղծողների, պրոդյուսերների և դիստրիբյութերների հետ՝ ապագա արտադրանքի թողարկումը կազմակերպելու և ֆինանսավորելու համար։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 101 անգամ