Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մեծ բրիտանիայի թանգարանները դեռ ուշքի չեն եկել COVID 19-ից հետո

03.18.2024

Մեծ Բրիտանիայի կառավարությունը մարտ ամսին հրապարակել է մի զեկույց, որի համաձայն, Միացյալ Թագավորության ազգային թանգարանների և պատկերասրահների հաճախելիությունը COVID 19-ի համաճարակից հետո, զանգվածաբար նվազել է։ ։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով «artnews.com»֊ին։

Զեկույցը կենտրոնանում է 15 թանգարաններից բաղկացած ցանցի տվյալների վրա, որոնք ներառում են այնպիսի հաստատություններ, ինչպիսիք են Բրիտանական թանգարանը, Ազգային դիմանկարների պատկերասրահը, V&A և Թեյթի թանգարանները: Զեկույցի համաձայն՝ 2023 թվականի առաջին եռամսյակում այդ հաստատություններ այցելած մարդկանց թիվը ավելի քան մեկ քառորդով պակաս է եղել համաճարակից առաջ գրանցված միևնույն ժամանակահատվածից։

Փաստաթղթում նշվել է, որ 2022-2023 թվականներին, ընդհանուր առմամբ, գործակալության ցանցի պետական թանգարաններ և պատկերասրահներ է այցելել 35,1 միլիոն մարդ, որը մոտ 14 տոկոսով զիջում է 2018-2019 թվականների ցուցանիշները:

2022-2023 թվականներին բրիտանական հայտնի թանգարանների ընդհանուր ցուցանիշներում զգալի չափով պակասել է նաև օտարերկրացի զբոսաշրջիկների այցելությունների թիվը։ Մինչհամաճարակային ժամանակաշրջանի համեմատությամբ (2019թ), այն 2023թ․֊ին նվազել է 49,5տոկոսով։

Զեկույցում նաև նշվել է, որ թանգարանային ցանցը բախվել է երկրի տարածաշրջանների թանգարաններին տրամադրվող վարկերի կրճատման խնդրին։ Մշակույթի, ԶԼՄ֊ների և սպորտի նախարարության կողմից հովանավորվող հաստատությունները ապրանքներ են փոխառել Միացյալ Թագավորության միայն 1000 այլ մշակութային հաստատություններից։ Դա մինչ համաճարակային 2019-ի համեմատությամբ 18 տոկոսով պակաս է։

Զեկույցի հեղինակ, վիճակագիր Ալի Ֆահիմը հայտարարել է, որ այս միտումը վկայում է համաճարակի ձգձգվող հետևանքների մասին։ Ըստ Ֆահիմի, այդ ժամանահատվածը «փոքրացրել է գործընկերների կամ հավանական գործընկերների մասնակցության հնարավորությունները ինչպես միջազգային, այնպես էլ տարածաշրջանային մակարդակներում։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 84 անգամ