Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Բենքսին իր հերթական ակնարկն ուղղել է բնապահպան ակտիվիստներին

03.26.2024


Լոնդոնում հայտնվել է փողոցային նկարիչ Բենքսիի նոր աշխատանքը։ Այդ մասին « ru.euronews.com»֊ի տեղեկատվությունը փոխանցում է «Թագլուրը»։

Մի քանի օր առաջ անցորդները բրիտանական մայրաքաղաքի հյուսիսում գտնվող Ֆինսբերի զբոսայգու հարևանությամբ գտնվող Հորնսի պողոտայի շենքերից մեկի պատին գրաֆֆիտ են հայտնաբերել: Այն պատկերում է տղամարդու, որը մի ձեռքով փողրակ է բռնել, իսկ մյուսով՝ սրսկիչի բալոն։ Մարդու շուրջն ամեն ինչ ներկված է կանաչ գույնով։ Պատին արված վրձնահարվածները սաղարթ են հիշեցնում։ Գրաֆֆիտի դիմաց խորը էտված ծառ կա, որի չկտրված ճյուղերին ոչ մի տերև չկա և հեռվից նայողին թվում է, որ փողոցային անհայտ նկարիչը պատին պատկերել է իրական ծառի բացակայող կանաչ սաղարթը։

Բենքսին հաստատել է այս նկարի իր հեղինակությունը՝ հրապարակելով պատի երկու լուսանկար՝ նախքան աշխատանքը սկսելը և արդեն նկարազարդ վիճակում։

Պատը որի վրա ստեղծագործել է առեխծվածային գրաֆֆիստը, խարխուլ ու վերանորոգման կարիք ունի։ ծեփը փշրվում ու պոկվում է տան ճակատից և ակնհայտ է, որ Բենքսիի այս որմնանկարը շուտով կկորցնի իր սկզբնական տեսքը։

Բրիտանացի հայտնի քաղաքական գործիչ Ջերեմի Քորբին Բենքսիի այս նոր ստեղծագործությունը անվանել է բնապահպան ակտիվիստներին ուղղված ակնարկ:


Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 111 անգամ