Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հինդի լեզվով «Թաազա խաբար», իսկ հայոց լեզվով «Թարմ նորություն»

04.05.2024


Օրերս Ամերիկյան «Disney Entertainment» բիզնես հատվածի դուստր ձեռնարկության մաս հանդիսացող հնդկական ֆիլմերի հոսքային «Disney+ Hotstar» ծառայությունը հանդիսատեսին է ներկայացրել «Taaza Khabar» («Թարմ նորություն») ֆիլմի երկրորդ ֆիլմաշարը։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով « deadline.com»֊ին։

«Taaza Khabar»֊ը հնդկական մարտաֆիլմ է։

Այն պատմում է սանիտարական աշխատող Վասանտ Գաուդիի մասին, որը հանկարծ իր մեջ հայտնաբերում է ապագան կանխագուշակելու ունակություն։ Նա որոշում է, որ այդ շնորհն իր վրա է իջել անձնական բարեկեցությունը կարգի բերելու, իշխանության հասնելու և հարստություն ձեռք բերելու համար։
Ֆիլմի հերոսները հաղորդակցվում են հինդի լեզվով։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 122 անգամ