Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

ԱՄՆ֊ից Կոստա Ռիկա է հայրենադարձվել մի քանի հարյուր հնագույն արտեֆակտ

04.25.2024


ԱՄՆ-ն Կոստա Ռիկայի Ազգային թանգարանին է վերադարձրել նախակոլումբոսյան 395 արտեֆակտ: Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով «artguide.com»։

Թանգարանը հաղորդագրություն է տարածել այն մասին, որ արտեֆակտերի մեծամասնությունը հանձնվել է կամավոր, իսկ մնացածն առգրավվել է ԱՄՆ իշխանությունների կողմից և «հյուպատոսական գրասենյակների միջոցով տեղափոխվել Կոստա Ռիկա»։

Ամենաթանկարժեք արտեֆակտներից մեկը Դիքվիսի գունդն է, որը պատրաստված է հրաբխային լապարից:

Նյու֊Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում նշել են, որ «Դիքվիսի գնդի մշակութային և խորհրդանշական նշանակությունը լավ հասկանալի չէ», բայց նշել են, որ «այս մոնումենտալ քանդակները կարևոր առարկաներ են, որոնք զարդարում են Դիկվիսի հնագույն համայնքների լանդշաֆտը»:

Նվիրաբերված իրերը ներառում էին նաև խոհանոցային պարագաներ, նեֆրիտի զարդեր, պոլիքրոմային անոթներ, կերամիկական քանդակներ և քարե գործիքներ։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 151 անգամ