Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ժերար Դեպարդիեն բերման է ենթարկվել սեռական ոտնձգություն կատարելու մեղադրանքով

04.30.2024

Երկու կնոջ պնդումների հիման վրա Փարիզի ոստիկանությունը հարցաքննության է հրավիրել հայտնի դերասան Ժերար Դեպարդիեին։ Հայցվորուհիները Դեպարդիեին մեղադրում են իրենց նկատմամբ սեռական ոտնձգություն կատարելու մեջ։ Այդ մասին ֆրանսիական ԶԼՄ֊ների տեղեկատվությունը փոխանցում է «Թագլուրը»՝ հղում անելով «ru.euronews.com»֊ին։

75-ամյա դերասանին ոստիկանները բերման են ենթարկել առավոտյան ժամը 8-ին։

Դեպարդիեն մեղադրվում է այն բանում, որ բողոքը ներկայացրած կանանց նկատմամբ սեռական ոտնձգությունները կատարել է նկարահանման հրապարակում։
Ոստիկանությանը ներկայացված դիմումների համաձայն դերասանին սեռական ոտնձգության մեջ մեղադրել է 24֊ամյա օգնականուհին, որը աշխատել է Ժան Պիեռ Մոկիի «Աճպարարը և սիամական երկվորյակները» (2014թ․) ֆիլմի ստեղծագործական խմբում։

Երկրորդ դեպքը վերագրվում է Ժան Բեքքերի «Կանաչ փողկեր» (2021թ․) ֆիլմը նկարահանելու օրերին։ Իրեն տուժող է համարում 53֊ամյա բեմադրող֊նկարիչը։ Նա հայտարարել է, որ Դեպարդիեն իր հասցեին արել է մի քանի «աններելի նկատողություն» և թույլատրել է «մի քանի շարժումներ»․ մինչև որ դրան « չեն միջամտել պահպանության աշխատակիցները»։

Անցյալ տարի հոկտեմբերին իր գրած բաց նամակում Դեպարդիեն հայտարարել էր, որ «երբեք կանանց բռնության չի ենթարկել»։

Դեպարդիեն երկար ժամանակաշրջան համարվել է Ֆրանսիայի ազգային սրբապատկեր։ Նա աշխարհում ընկալվել է որպես ֆրանսիական մշակույթի դեսպան։ Սակայն, նրա անվան շուրջ վերջին տարիներին գեներացվող աղմկահարույց դեպքերը և, հատկապես, քրեական այս գործը շատերին ստիպում են վերանայել իրենց մոտեցումները արտիստի նկատմամբ։






Այս թեմայով այլ հղումներ-1


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 119 անգամ