Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Փարիզ֊2024»֊ի «Մշակութային օլիմպիադայի» կենտրոնը

05.08.2024


Փարիզի նշանավոր Լուվրի թանգարանը իր ցուցասրահները տրամադրում է օլիմպիական ոճի մարմնամարզությունների սիրահարներին։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով «kulturologia.ru»֊ին։

Այդ նախագիծը թանգարանի քանդակագործական աշխատանքների ցուցասրահում ներառում է մարզումներ յոգայով, պալատական դահլիճները՝ որպես պարի հրապարակներ, իսկ խորեոգրաֆ Մեհդի Քերքուշի ղեկավարությամբ էլ՝ պարահանդեսի արքայական դահլիճում, դիսկոտեկ։

Նախագծի շրջանակներում կգործի նաև «Վազքարշավ Լուվրում» ծրագիրը, որը մասնակիցներին մեկ ժամ տևողությամբ մարզումներ կառաջարկի, որոնցում ներառված կլինեն 10 րոպեանոց վարժանքներ թանգարանի առավել հայտնի որոշ սենյակներում։

«Լուվրը ֆիզիկապես գտնվում է Փարիզի կենտրոնում։ Այն ֆիզիկապես կգտնվի նաև Օլիմպիական խաղերի կենտրոնում»,֊ հայտարարել է թանգարանի ղեկավար Լոուրենս դե Կարը։

Զվարճանքները կմեկնարկեն յոգայով, որով հնարավոր կլինի զբաղվել Կուր֊Մարլիում և Կուր֊ Պյուժեում, որտեղ ներքին բակը զարդարված է Լյուդովիկոս 14֊րդի ամրոցի քանդակներով։։ Մասնակիցները կարող են կեցվածք ընդունել պատմական քանդակների միջավայրում, օրինակ՝ Ապոլոնից փախուստ տվող մեկ ոտնանի Նիկոլա Կուստա Դաֆնի կերպարի մոտ։

Յոգայով զբաղվելուց հետո մասնակիցներին Հորսաբադի բակում կընդունի պարի դահլիճը, որտեղից նրանք կարող են գնալ երբեմնի արքայական պարասրահ՝ որի առաստաղը պահում են 4 Կարիաթիդները։ Այդ դահլիճի մթնոլորտը ալեկոծում են դիսկոտեկի ռիթմերը։

Այս զբոսուղիները կգործեն մինչև մայիսի վերջը։ Դրանք ամեն օր կմեկնարկեն մինչև թանգարանի բացվելը և կանցկացվեն խորեոգրաֆ Մեհդի Քերքուշի ղեկավարությամբ։

Ի դեպ, Լուվրը միակ մշակութային հաստատությունը չէ, որ ընդգրկված է Փարիզի «մշակութային մկանների ցուցադրության» նախագծում։

«Մշակութային օլիմպիադայի» հայեցակարգը նախատեսում է հարյուրավոր միջոցառումներ, շոուներ, ցուցահանդեսներ, որոնց հիմքում ընկած է արվեստի, մշակույթի և սպորտի միասնականության գաղափարը։

Հիշեցնենք, որ ապրիլի վերջին Հունաստանի մայրաքաղաք Աթենքում կայացել է Օլիմպիական ջահի հանդիսավոր հանձնումը «Օլիմպիական խաղեր 2024»֊ի ներկայացուցիչներին։ Աշխարհին խաղաղության կոչ անող սպորտի այդ մեծ ստուգատեսը կայանալու է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 139 անգամ