Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կիևում բացված ցուցահանդեսը խորհրդանշում է Բախմուտի անցած ուղին

05.09.2024


Օրերս «Սոֆիա Կիևսկայա» ազգային արգելոցում բացվել է «Բախմուտի ցավալի ուղին» վերտառությամբ ցուցահանդես։ Այդ մասին Ուկրաինայի մշակույթի և տեղեկատվական քաղաքականության նախարարության հաղորդագրությունը փոխանցում է «Թագլուրը»՝ հղում անելով «ostro.org»֊ին։

Միջոցառման նպատակն է պահպանել ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում Դոնեցկի մարզի Բախմուտ քաղաքում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների հիշողությունը և համաշխարհային հանրության ուշադրությունը հրավիրել այդ բնակավայրի խնդիրների վրա։

Ցուցահանդեսում ներկայացված է բախմուտցի ավանդական ժողովրդական արհեստների վարպետ Դմիտրի Դենիսենկոյի «Փորագրություն» խորաքանդակների եզակի հավաքածուն: Ինչպես նշել են երկրի մշակույթի գերատեսչությունում, ցուցանմուշների մի մասը ոչնչացվել է մարտերի ընթացքում, սակայն նրանց ճանապարհը դեպի մայրաքաղաք դարձել է հենց Բախմուտի անցած ուղու խորհրդանիշը: Աշխատանքներում արտացոլված են նաև Տիրոջ չարչարանքների աստվածաշնչյան մոտիվները՝ Հիսուս Քրիստոսի ճանապարհը դեպի Գողգոթա:

«Մենք բախվել ենք այն փաստի հետ, որ հիվանդ ռուս հասարակությունն այսօր ապրում է ատելությամբ։ Մենք պետք է պաշտպանենք մեր արժեքները, ժամանակ ծախսենք այդ գործի վրա, բայց ամենակարևորը՝ պաշտպանենք մեր ժողովրդի կյանքը։ Փաստորեն, այստեղ ներկայացված գործերի դիտումը իսկապես ոգեշնչում է մեզ շարունակելու պայքարը»,֊ նշել է Ուկրաինայի մշակույթի և տեղեկատվական քաղաքականության նախարար Ռոստիսլավ Կարանդեևը։






Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 96 անգամ