Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Չինական «iQIYI» հոսքային կինոթատրոնը չի բավարարել փոխհատուցման պահանջները

05.10.2024


Չինական հոսքային հսկա «iQIYI»-ն իրավական վիճաբանության մեջ է հայտնվել այն բանից հետո, երբ առնվազն վեց տարի առանց համապատասխան լիցենզիայի իր գրադարանում տեղադրել է կորեական «Oldboy» գլուխգործոցը: Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով « deadline.com»֊ին։

«iQIYI»-ն աշխարհի ամենամեծ հոսքային ծառայություններից մեկն է, որն ունի ավելի քան 100 միլիոն բաժանորդ, սակայն ընկերությունը բախվել է կորեական ֆիլմի դիստրիբյուտորի իրավական պահանջին:

Ֆիլմի ստեղծագործական կազմի շահերը պաշտպանողները պնդում են, որ հոսքային ծառայությունը խախտել է հեղինակային իրավունքը ֆիլմի լիցենզիայի ժամկետի ավարտից հետո՝ 2016 թվականին:

«Այս ֆիլմի ծովահենային հեռարձակումը բացասական ազդեցությունների լայն շրջանակ կունենա Չինաստանում, Հարավային Կորեայում, ինչպես նաև ամբողջ աշխարհում», - նշել են նրանք «iQIYI»֊ին հասցեագրված իրավական նամակում և ընդգծել, որ ընկերությունն ունի մտավոր սեփականության իրավունքները և չինական ձեռնարկությունների կորպորատիվ իմիջը պաշտպանելու սոցիալական պատասխանատվություն:

«iQIYI»-ն օրինական նախազգուշացումն ստանալուց հետո երեք օրվա ընթացքում հեռացրել է Oldboy-ին հարթակից, սակայն չի ցանկացել բավարարել ֆիլմի պաշտոնական ներկայացուցիչների փոխհատուցման պահանջները:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 90 անգամ