Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Այվազովսկին կներկայացվի Սախայի Հանրապետության արվեստասերներին

05.21.2024


Ռուսաստանի կազմում գտնվող Սախայի Հանրապետության (Յակուտիա) ազգային արվեստի թանգարանում նախապատրաստվում են մեծ ցուցահանդեսի, որտեղ կներկայացվեն հայ մեծանուն ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու (Հովհաննես Այվազյան) և մի շարք այլ ծովանկարիչների ստեղծագործությունները։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով «ՏԱՍՍ»֊ին։

Հովհաննես Այվազովսկին ներկայացվում է որպես ռուս նկարիչ Իվան Այվազովսկի։

«Մենք այս ամառ կներկայացնենք առավել հայտնի ռուս նկարիչներից մեկի Իվան Այվազովսկու նոր մասշտաբային ցուցահանդեսի նախագիծ։ Ցուցադրանքում կներկայացվեն 30 կտավ, որոնցից 19 Այվազովսկու և 11֊ը 19֊րդ դարի այլ ծովանկարիչների գործեր»,֊ հայտարարել է թանգարանի գլխավոր տնօրենի տեղակալ Յուլիա Կրավցովան։ Նա նաև նշել է, որ այդ գեղանկարներից մեկը իրենց թանգարանի հավաքածոյից է, իսկ 29֊ը՝ բերվել են Պետական ռուսական թանգարանից։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 62 անգամ