Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

ՌԴ֊ում շարունակվում է ռեժիսոր Բեկովիչի և դրամատուրգ Պետրիյչուկի դատավարությունը

05.22.2024


Մայիսի 20-ին Մոսկվայի Երկրորդ Ա ևմտյան շրջանի զինվորական դատարանը սկսել է ռեժիսոր Ժենյա Բերկովիչի և Սվետլանա Պետրիյչուկի դեմ քրեական գործի քննությունը։

Նրանք մեղադրվում են իրենց հեղինակած «Ֆինիստ պարզ Բազե» բեմադրության մեջ ահաբեկչությունն արդարացնելու համար։

«Թագլուրը» արդեն անդրադարձել է Ռուսաստանում ամիսներ առաջ արվեստագետների նկատմամբ հարուցված այս քրեական գործին։ Հիշեցնենք, որ «Ֆինիստ պարզ Բազե»֊ն պատմում է ռուսաստանցի կանանց մասին, ովքեր համացանցում ծանոթանում են արմատական ​​իսլամի կողմնակիցների հետ և որոշում նրանց միանալ Սիրիայում։

2022 թվականին ներկայացումն արժանացել է Ռուսաստանի թատերական ամենաբարձր ազգային մրցանակին՝ երկու «Ոսկե դիմակ»֊ի։ Իսկ հիմա պիեսի հեղինակին և բեմադրության ռեժիսորին այդ թատերախաղի հհամար սպառնում է մինչև յոթ տարվա ազատազրկում։

Ահաբեկչությունն արդարացնելու վերաբերյալ իրենց դեմ հարուցված մեղադրանքը Ժենյա Բերկովիչը և Սվետլանա Պետրիյչուկը չեն ընդունում։
«Ես չեմ ընդունում իմ մեղքը, իմ հետևում ոչ մի մեղք չկա, ես այս ներկայացումը բեմադրել եմ ահաբեկչությունը կանխելու նպատակով, ես ոչինչ չեմ զգում, քան ահաբեկչության դատապարտումը կամ զզվանքը»,- դատարանում հայտարարել է Բերկովիչը։

Պետրիյչուկը նույնպես չի ընդունել իր դեմ հարուցված մեղադրանքը։

Քննիչների առաջ քաշված վարկածով պիեսում կան ահաբեկչությունը արդարացնող և «Իսլամական պետության» գաղափարների նշաններ։ Այս քրեական գործի համար հիմք է ծառայել մի փորձաքննական եզրակացություն, որը Ռուսաստանի արդարադատության նախարարությունը ճանաչել է ոչ գիտական։

Ըստ ռուսական լրատվամիջոցների, այս գործի ըստ էության քննությունը կշարունակվի մինչև մայիսի 23-ը։





Լուսանկարն՝ ըստ «oteatre.info․֊ի

Այս թեմայով այլ հղումներ-1


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 141 անգամ