Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

2024թ․ Բուքերյան մրցանակը շնորհվել է գերմանացի գրող Ջենի Էրփենբեքին

05.23.2024

Լոնդոնում կայացել է Բուքերյան միջազգային մրցանակաբաշխությունը, որը շնորհվում է անգլերեն լեզվով գրքերի համար։ Այս տարի մրցանակին արժանացել է գերմանացի գրող Ջենի Էրփենբեքը՝ «Կայրոս» վեպի համար։

Ստեղծագործությունն անդրադառնում է 1980-ական թվականներին Արևելյան Բեռլինում 19-ամյա Կատերինայի և 50-ամյա Հանսի հարաբերությունների պատմությանը։

«Սա մեծ սիրո և դրա անկման պատմություն է, բայց նաև մի ամբողջ քաղաքական համակարգի փլուզման պատմություն է: Պարզ ասած՝ ինչպե՞ս կարող է մի բան, որն ի սկզբանե ճիշտ է թվում, վերածվել սխալի»,- ասում է Ջենի Էրփենբեքը։

Գիրքն անգլերեն թարգմանել է գերմանացի բանաստեղծ Միխայել Հոֆմանը։

Մրցույթի կանոնների համաձայն՝ տիկին Էրփենբեքը թարգմանչի հետ կկիսի մրցանակային 50 հազար ֆունտ սթեռլինգը (63,5 հազար դոլար)։ «Կայրոս»-ը Ջենի Էրփենբեքի վեցերորդ գիրքն է, որը թարգմանվել է անգլերեն։ Այն գրվել է 2021 թվականին, իսկ գերմաներենից թարգմանվել է 2023 թվականին։

Բուքերյան մրցանակաբաշխության այս տարվա կարճ ցուցակում ներառվել են նաև բրազիլացի Իթամար Վիեյրայի «Ծուռ գութանը», արգենտինացի Սելվա Ալմադայի «Սա գետ չէ», հոլանդացի գրող Յենթե Փոսթհումի «Ինչի մասին ես նախընտրում եմ չմտածել» և հարավկորեացի գրող Հվանգ Սեոք Յոնի «Երկաթուղու աշխատողների երեք սերունդը» ստեղծագործությունները:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 108 անգամ